Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք

Քաղաքականությունը միայն ամբիոն չէ, ոչ էլ միայն կարգախոսների մրցավազք։ Քաղաքականությունը առաջին հերթին պատասխանատվություն է՝ խոսքի, մտքի և գրի նկատմամբ։ Եվ այստեղ գրագիտությունը պարզապես ձևական պահանջ չէ․ այն պետական մտածողության հիմնաքարն է։

Ցավալի է, երբ քաղաքական դաշտ են մտնում մարդիկ, ովքեր չեն գիտակցում, որ յուրաքանչյուր հրապարակային խոսք, յուրաքանչյուր գրառում փաստաթուղթ է։ Այն արձանագրվում, պահպանվում  և դառնում է քաղաքական մշակույթի ցուցիչ։ Երբ գրագետ և անգրագետ մտածողությունները խառնվում են մեկ հարթության մեջ, արդյունքում տուժում է ոչ միայն կոնկրետ քաղաքական ուժը, այլև հանրային վստահությունը քաղաքականության նկատմամբ առհասարակ։
Վերջին օրինակը՝ Նարա Շլեպչյանի 91-ամյակի վերաբերյալ հրապարակումը, խոսուն է։
Փոխանակ հոբելյանը վերածվեր արժանապատիվ շնորհավորանքի, ձևակերպումը ստացվել է այնպես, կարծես խոսքը մահվան տարելիցի մասին է։ Ծննդյան օրը «թաղման» տեքստով ներկայացնելը պարզապես տեխնիկական վրիպում չէ։ Դա մտածողության, ուշադրության և մասնագիտական մոտեցման պակասի դրսևորում է։
Քաղաքական կուսակցության ղեկավարական էջը պարզապես սոցիալական ցանցի էջ չէ։ Այն կազմակերպության դեմքն է։ Այնտեղ աշխատող մարդիկ պետք է ունենան ոչ միայն քաղաքական դիրքորոշում, այլև լեզվական պատասխանատվություն։ Հանրային հաղորդակցությունը պահանջում է գրագիտություն, խմբագրական մշակույթ և տարրական զգոնություն։
Սա հարց է ոչ թե անձի, այլ քաղաքական մշակույթի։
Երբ իշխանության հավակնող ուժը չի կարողանում տարբերել «տարեդարձը» «տարելիցից», երբ շնորհավորանքը վերածվում է մահախոսականի տպավորության, հանրությունն իրավունք ունի հարց տալու․ ո՞վքեր են ձևավորում այդ քաղաքական ուժի հաղորդակցությունը։ Արդյո՞ք նրանք բավարար կրթություն և մասնագիտական պատրաստվածություն ունեն հանրային խոսք ձևակերպելու համար։
Քաղաքականությունը չի ներում անփութությունը, և հատկապես չի ներում անգրագիտությունը։ Որովհետև խոսքը պարզապես բառերի մասին չէ․ խոսքը վերաբերմունքի մասին է։
Հանրային կյանք մտնելը նշանակում է ընդունել, որ ամեն սխալ դառնում է հանրային քննարկման թեմա։ Իսկ եթե քաղաքական ուժը չի կարողանում պատասխանատու լինել նույնիսկ շնորհավորանքի ձևակերպման հարցում, ապա ինչպե՞ս կարող է հավակնել ավելի բարդ և պատասխանատու գործընթացների կառավարմանը։
Գրագիտությունը շքեղություն չէ։ Այն նվազագույն պահանջ է քաղաքականության մեջ։
Գայանե Մանուկյան,
Լոս Անջելես
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան

Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Wed, 17 Jun…

4 րոպե ago

Միևնույն է, որոշումը կայացնելու են, ուզում են առանց ավելորդ աչքերի անել. Արշակ Վարդանյան

Միևնույն է, որոշումը կայացնելու են, ուզում են առանց ավելորդ աչքերի անել. Արշակ Վարդանյան Wed, 17…

5 րոպե ago

Կարեն Պետրոսյանին վերականգնեցին, բայց գյումրեցիները հիշեցնում են բումերանգի օրենքը

Կարեն Պետրոսյանին վերականգնեցին, բայց գյումրեցիները հիշեցնում են բումերանգի օրենքը Wed, 17 Jun 2026 14:15:35 +0400…

10 րոպե ago

Թուրքիայում բացեիբաց խոստովանում են՝ TRIPP-ը թուրանկան միջանցք է

Թուրքիայում բացեիբաց խոստովանում են՝ TRIPP-ը թուրանկան միջանցք է Wed, 17 Jun 2026 14:00:18 +0400 Թուրքիայի…

25 րոպե ago

Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը

Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը Wed, 17 Jun 2026 13:51:05 +0400 Latest news…

34 րոպե ago

«Հրապարակ». Ո՞ւր կորավ ավելի քան 4 միլիոն դրամ պարգեւավճարը

«Հրապարակ». Ո՞ւր կորավ ավելի քան 4 միլիոն դրամ պարգեւավճարը Wed, 17 Jun 2026 13:45:26 +0400…

40 րոպե ago