Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք

Քաղաքականությունը միայն ամբիոն չէ, ոչ էլ միայն կարգախոսների մրցավազք։ Քաղաքականությունը առաջին հերթին պատասխանատվություն է՝ խոսքի, մտքի և գրի նկատմամբ։ Եվ այստեղ գրագիտությունը պարզապես ձևական պահանջ չէ․ այն պետական մտածողության հիմնաքարն է։

Ցավալի է, երբ քաղաքական դաշտ են մտնում մարդիկ, ովքեր չեն գիտակցում, որ յուրաքանչյուր հրապարակային խոսք, յուրաքանչյուր գրառում փաստաթուղթ է։ Այն արձանագրվում, պահպանվում  և դառնում է քաղաքական մշակույթի ցուցիչ։ Երբ գրագետ և անգրագետ մտածողությունները խառնվում են մեկ հարթության մեջ, արդյունքում տուժում է ոչ միայն կոնկրետ քաղաքական ուժը, այլև հանրային վստահությունը քաղաքականության նկատմամբ առհասարակ։
Վերջին օրինակը՝ Նարա Շլեպչյանի 91-ամյակի վերաբերյալ հրապարակումը, խոսուն է։
Փոխանակ հոբելյանը վերածվեր արժանապատիվ շնորհավորանքի, ձևակերպումը ստացվել է այնպես, կարծես խոսքը մահվան տարելիցի մասին է։ Ծննդյան օրը «թաղման» տեքստով ներկայացնելը պարզապես տեխնիկական վրիպում չէ։ Դա մտածողության, ուշադրության և մասնագիտական մոտեցման պակասի դրսևորում է։
Քաղաքական կուսակցության ղեկավարական էջը պարզապես սոցիալական ցանցի էջ չէ։ Այն կազմակերպության դեմքն է։ Այնտեղ աշխատող մարդիկ պետք է ունենան ոչ միայն քաղաքական դիրքորոշում, այլև լեզվական պատասխանատվություն։ Հանրային հաղորդակցությունը պահանջում է գրագիտություն, խմբագրական մշակույթ և տարրական զգոնություն։
Սա հարց է ոչ թե անձի, այլ քաղաքական մշակույթի։
Երբ իշխանության հավակնող ուժը չի կարողանում տարբերել «տարեդարձը» «տարելիցից», երբ շնորհավորանքը վերածվում է մահախոսականի տպավորության, հանրությունն իրավունք ունի հարց տալու․ ո՞վքեր են ձևավորում այդ քաղաքական ուժի հաղորդակցությունը։ Արդյո՞ք նրանք բավարար կրթություն և մասնագիտական պատրաստվածություն ունեն հանրային խոսք ձևակերպելու համար։
Քաղաքականությունը չի ներում անփութությունը, և հատկապես չի ներում անգրագիտությունը։ Որովհետև խոսքը պարզապես բառերի մասին չէ․ խոսքը վերաբերմունքի մասին է։
Հանրային կյանք մտնելը նշանակում է ընդունել, որ ամեն սխալ դառնում է հանրային քննարկման թեմա։ Իսկ եթե քաղաքական ուժը չի կարողանում պատասխանատու լինել նույնիսկ շնորհավորանքի ձևակերպման հարցում, ապա ինչպե՞ս կարող է հավակնել ավելի բարդ և պատասխանատու գործընթացների կառավարմանը։
Գրագիտությունը շքեղություն չէ։ Այն նվազագույն պահանջ է քաղաքականության մեջ։
Գայանե Մանուկյան,
Լոս Անջելես
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

«Հրապարակ»․ Մտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են

«Հրապարակ»․ Մտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են Thu, 04 Jun 2026 08:45:15 +0400 Իշխանական…

8 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ի համակիրների համար մեկ է

«Հրապարակ»․ ՔՊ-ի համակիրների համար մեկ է Thu, 04 Jun 2026 08:20:00 +0400 Նիկոլ Փաշինյանի իշխանության…

33 րոպե ago

«Հրապարակ»․ Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել

«Հրապարակ»․ Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել Thu, 04 Jun 2026 08:15:30 +0400 Անցած շաբաթ…

38 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ն դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն

«Հրապարակ»․ ՔՊ-ն դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն Thu, 04 Jun 2026 08:10:37 +0400 Մինչ իշխանություններն…

43 րոպե ago

«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում

«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում Thu, 04 Jun 2026 08:05:21 +0400 Նիկոլ Փաշինյանի…

48 րոպե ago

«Հրապարակ»․ Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում

«Հրապարակ»․ Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում Thu, 04 Jun 2026 08:00:26 +0400 Նիկոլ Փաշինյանի կողմից 10…

53 րոպե ago