Հիբրիդային պատերազմները ոչ միայն ռուսական, այլ նաեւ եվրոպական կարող են լինել

Հիբրիդային պատերազմները ոչ միայն ռուսական, այլ նաեւ եվրոպական կարող են լինել

Thu, 26 Feb 2026 19:15:55 +0400


Ամեն անգամ, երբ լսում ենք հիբրիդային պատերազմի մասին Նիկոլի ու նիկոլենց խոսույթը, ակամայից չենք կարողանում չմտածել, որ սրանք երբ խոսում են հիբրիդային պատերազմի մասին, ոչ միայն չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում, այլ նաեւ չեն հասկանում, թե հիբրիդային պատերազմ ասվածի դեմ ինչպես է պետք պայքարել:
Չեն հասկանում, որովհետեւ, եթե հասկանային, թե ինչի մասին են խոսում եւ ինչպես պետք է դրա դեմ պայքարեն, ապա կհասկանային նաեւ, որ հիբրիդային պատերազմն այն չէ, ինչի դեմ պետք է աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի աջակցությամբ պայքարել, այլ այն է, ինչի դեմ պայքարելու համար աշխարհաքաղաքական ուժի կենտրոններից եւ ոչ մեկի աջակցությանը պետք չէ ապավինել:

Պետք չէ ապավինել, որովհետեւ, երբ քո երկրի դեմ աշխարհաքաղաքական ուժի կենտրոններից մեկի սանձազերծած հիբրիդային պատերազմի դեմ պայքարելիս դու ոչ թե քո երկրի ու քո հասարակության դիմադրողության եւ ռեսուրսների, այլ մեկ ուրիշ աշխարհաքաղաքական ուժի կենտրոնի աջակցության վրա ես հույսդ դնում, դրանով արդեն ոչ թե հիբրիդային պատերազմում քեզ դաշնակից, այլ քո դեմ նոր հիբրիդային պատերազմ սանձազերծող հակառակորդ ես ձեռք բերում:

Այս իմաստով, չնայած նրան, որ մենք վաղուց գիտեինք Ռուսաստանից՝ Հայաստանի օրվա իշխանությունների ունեցած վախերի մասին, բայց, այդքանով հանդերձ, չէինք կարող հավատալ, որ միայն Ռուսաստանից ունեցած իրենց վախերի պատճառով նրանք կարող էին իրենց թույլ տալ Հայաստանի արտգործնախարարության վրա այնպիսի ճնշում «բանեցնել», որ վերջինս ստիպված լինի Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված, այսպես ասած, հիբրիդային պատերազմին հակազդելու համար Եվրամիությունից օգնություն խնդրել:

Դա իրոք զարմանալի էր: Ու զարմանալի էր ոչ միայն այն պատճառով, որ 8 տարի երկիր կառավարող իշխանությունը չի հասկանում, որ երկրի դեմ արտաքին ուժերի կողմից սանձազերծված հիբրիդային պատերազմին պետք է հակազդել ոչ թե եվրոպացիների ունեցած ռեսուրսներով ու հնարավորություններով, այլ սեփական ուժերով ու սեփական հասարակությանը համերաշխ դարձնելով, այլեւ չգիտի, որ այնքան, ինչքան Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ կարող է սաձազերծվել Ռուսաստանի կողմից, ճիշտ այդքան էլ կարող է սանձազերծվել Եվրոպայի կողմից:

Այս իմաստով, մեզ համար իրոք անհասկանալի է, թե այս իշխանություններին ինչու է թվում, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ կարող է սանձազերծել Ռուսաստանը, բայց չի կարող սանձազերծել Եվրոպան կամ, ասենք, եվրոպական մի ինչ-որ երկիր: Այնինչ իրականությունն այն է, որ Հայաստանի դեմ հնարավոր հիբրիդային պատերազմները ոչ միայն ռուսական, այլ նաեւ եվրոպական կարող են լինել, որ դրանք ոչ միայն Ռուսաստանից, այլ նաեւ Եվրոպայից կարող են սանձազերծվել:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամբողջովին կարգելեն ծխելը

Ամբողջովին կարգելեն ծխելը Sun, 12 Apr 2026 14:00:51 +0400 Թուրքիայում խորհրդարանի պատգամավորները օրենքի նախագիծ են…

5 րոպե ago

Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան

Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Sun, 12 Apr 2026 13:45:49 +0400 «Մի…

20 րոպե ago

Ջրառատում հրաժեշտ են տալիս վթարից կյանքից հեռացած ընտանիքի 4 անդամներին

Ջրառատում հրաժեշտ են տալիս վթարից կյանքից հեռացած ընտանիքի 4 անդամներին Sun, 12 Apr 2026 13:33:13…

33 րոպե ago

Կանադան պատերազմի է նախապատրաստվում

Կանադան պատերազմի է նախապատրաստվում Sun, 12 Apr 2026 13:30:56 +0400 Կանադան պատրաստվում է վերազինման այնպիսի…

35 րոպե ago

Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից

Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Sun, 12 Apr 2026 13:15:28 +0400 Ապրիլի…

50 րոպե ago

Մահացել է բրիտանացի դերասան Ջոն Նոլանը

Մահացել է բրիտանացի դերասան Ջոն Նոլանը Sun, 12 Apr 2026 13:00:53 +0400 Մահացել է բրիտանացի…

1 ժամ ago