Ֆրանսիայի հարավում անոմալ շոգեր են
Thu, 26 Feb 2026 20:00:11 +0400
Ֆրանսիայի հարավում ձմռան վերջին օրերին հաստատվել են անոմալ շոգ եղանակային պայմաններ։ Ջերմաչափերի սնդիկի սյունը մոտենում է +30 աստիճանի, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Դա գրեթե ամառային ջերմային ցուցանիշ է։ Գրանցվել է ջերմային 130 ռեկորդային ցուցանիշ։ Այսպես, նախօրեի ցերեկը Օռլեանում գրանցվել է +22,4 աստիճան, ինչը տարվա այս սեզոնի համար նորմայից բարձր է 13 աստիճանով։ Նորմանդիայում +23 աստիճան էր, որը նորմայից բարձր է եղել 23 աստիճանով։ Մոնբլանի ստորոտում՝ Շամոնիում գրանցվել է +21,1 աստիճան։ Météo France-ը նկատում է, որ ջերմային նման ցուցանիշները հատուկ են մայիս ամսին։ Այս տարվա հունվար եւ փետրվար ամիսները Ֆրանսիայում նաեւ ռեկորդային տեղումներ են եղել։ Դրանք տեւել են 40 օր առանց ընդհատումների։