ՄԻԵԴ-ն ապօրինի է ճանաչել Անի Հովհաննիսյանի կալանավորումը

ՄԻԵԴ-ն ապօրինի է ճանաչել Անի Հովհաննիսյանի կալանավորումը

Thu, 26 Feb 2026 19:53:55 +0400


2016 թվականին ես հետապնդվեցի օրվա իշխանությունների կողմից և դեռ առաջին օրը Քննչականում, ապա ՀՔԾ-ում, շատ լավ հիշում եմ վարչության պետ կար Կարեն Կարապետյան անունով, ով ինձ վախեցնում էր, որ եթե ինքնակամ չընդունեմ չարածս արարքն, ապա ինձ 15 տարով կդատապարտեն, մեկ ա որոշողն իրենք են, ասացի, որ որևէ պարագայում չեմ ընդունելու մի բան, ինչը չեմ արել ու պայքարելու եմ մինչև վերջ: Անցել է 10 տարի, ես չգիտեմ էլ, թե ուր է հիմա այդ շինծու գործը քննող ու սարքելուն նպաստող քննիչ Ալիկ Ստեփանյանը, վարչության պետ Կարեն Կարապետյանը, այդ պատմության մեջ որպես գործիք ծառայած Տիգրան Ուրիխանյանն, ում կանդրադառնամ դեռ, տեսնում եմ՝ մոռացել է անցյալն ու ինչ-որ «փրկչական» գործունեություն է ծավալում, չգիտեմ ուր է այդ ժամանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն, ապա Արթուր Դավթյանը, ներքին համոզմունքի հիման վրա ինձ անարդարացիորեն դատած դատավոր Արշակ Վարդանյանն, ուր են ՀՀԿ-ական պաշտոնյաներն ու Սերժ Սարգսյանն, ում մշտապես նամակներ էի ուղարկում ապօրինի կալանքիս ընթացքում՝ հորդորելով դադարեցնել իմ նկատմամբ իրականացվող անարդարությունն ու ապօրինի հետապնդումը:

Իրենք չգիտեմ ուր են, ես 10 տարի անց էլ իմ տեղում եմ ու արդեն ունեմ 1 հաղթանակ՝ կալանքի մասով վճիռ ՄԻԵԴ-ից՝ իմ նկատմամբ կիրառված կալանքն ապօրինի է ճանաչվել: Ես շարունակում եմ պայքարել, դեռ սպասում եմ ամբողջ գործի մասով ՄԻԵԴ վճռին, մինչ այդ աջակցելու եմ բոլոր նրանց, ում կփորձեն ապօրինի հետապնդել, կալանավորել, սահմանափակել խոսքի ազատությունն՝ անկախ նրանից, թե ովքեր կլինեն և ով կլինի իշխանության:

Հիմա էլ հորդորում եմ այսօրվա իշխանություններին վերջ տալ մարդկանց հանուն քաղաքական նպատակների, ճնշելու կամ անձնական վրեժխնդրության համար բանտ ուղարկելու ստորաքարշ և արատավոր պրակտիկային: Սա պետք է վերանա մեր երկրում:
Հոգաչափ շնորհակալ եմ իմ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին , առանց նրա մասնագիտական գիտելիքների, կամային և մարդկային բարձր արժեքների գրեթե անհնար կլիներ իմ պայքարը։

Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սկզբում հերքեց, թե ասել է «փախած», հետո` ներողություն խնդրեց, բայց իրավիճակը չշտկվեց

Սկզբում հերքեց, թե ասել է «փախած», հետո` ներողություն խնդրեց, բայց իրավիճակը չշտկվեց Mon, 23 Mar…

14 րոպե ago

Գագիկ Ծառուկյանը որեւէ պահանջ չունի

Գագիկ Ծառուկյանը որեւէ պահանջ չունի Mon, 23 Mar 2026 16:37:07 +0400 Latest news from Secure…

20 րոպե ago

Ադրբեջանցին ասում է` Սեւանը մերն է, 300 հազար պիտի գան, սա՞ է խաղաղությունը. Ծառուկյան

Ադրբեջանցին ասում է` Սեւանը մերն է, 300 հազար պիտի գան, սա՞ է խաղաղությունը. Ծառուկյան Mon,…

26 րոպե ago

Պատերազմը կարող է դադարեցվել հենց հիմա․ ԱՄՆ-ն կոչով դիմել է իրանցիներին

Պատերազմը կարող է դադարեցվել հենց հիմա․ ԱՄՆ-ն կոչով դիմել է իրանցիներին Mon, 23 Mar 2026…

27 րոպե ago

Մեր վարչապետի թեկնածուն ո՛չ հներից է, ո՛չ նորերից, նա ապագայի վարչապետ է. Գագիկ Ծառուկյան

Մեր վարչապետի թեկնածուն ո՛չ հներից է, ո՛չ նորերից, նա ապագայի վարչապետ է. Գագիկ Ծառուկյան Mon,…

32 րոպե ago

Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի

Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Mon, 23 Mar 2026 16:15:15 +0400…

42 րոպե ago