ՄԻԵԴ-ն ապօրինի է ճանաչել Անի Հովհաննիսյանի կալանավորումը

ՄԻԵԴ-ն ապօրինի է ճանաչել Անի Հովհաննիսյանի կալանավորումը

Thu, 26 Feb 2026 19:53:55 +0400


2016 թվականին ես հետապնդվեցի օրվա իշխանությունների կողմից և դեռ առաջին օրը Քննչականում, ապա ՀՔԾ-ում, շատ լավ հիշում եմ վարչության պետ կար Կարեն Կարապետյան անունով, ով ինձ վախեցնում էր, որ եթե ինքնակամ չընդունեմ չարածս արարքն, ապա ինձ 15 տարով կդատապարտեն, մեկ ա որոշողն իրենք են, ասացի, որ որևէ պարագայում չեմ ընդունելու մի բան, ինչը չեմ արել ու պայքարելու եմ մինչև վերջ: Անցել է 10 տարի, ես չգիտեմ էլ, թե ուր է հիմա այդ շինծու գործը քննող ու սարքելուն նպաստող քննիչ Ալիկ Ստեփանյանը, վարչության պետ Կարեն Կարապետյանը, այդ պատմության մեջ որպես գործիք ծառայած Տիգրան Ուրիխանյանն, ում կանդրադառնամ դեռ, տեսնում եմ՝ մոռացել է անցյալն ու ինչ-որ «փրկչական» գործունեություն է ծավալում, չգիտեմ ուր է այդ ժամանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն, ապա Արթուր Դավթյանը, ներքին համոզմունքի հիման վրա ինձ անարդարացիորեն դատած դատավոր Արշակ Վարդանյանն, ուր են ՀՀԿ-ական պաշտոնյաներն ու Սերժ Սարգսյանն, ում մշտապես նամակներ էի ուղարկում ապօրինի կալանքիս ընթացքում՝ հորդորելով դադարեցնել իմ նկատմամբ իրականացվող անարդարությունն ու ապօրինի հետապնդումը:

Իրենք չգիտեմ ուր են, ես 10 տարի անց էլ իմ տեղում եմ ու արդեն ունեմ 1 հաղթանակ՝ կալանքի մասով վճիռ ՄԻԵԴ-ից՝ իմ նկատմամբ կիրառված կալանքն ապօրինի է ճանաչվել: Ես շարունակում եմ պայքարել, դեռ սպասում եմ ամբողջ գործի մասով ՄԻԵԴ վճռին, մինչ այդ աջակցելու եմ բոլոր նրանց, ում կփորձեն ապօրինի հետապնդել, կալանավորել, սահմանափակել խոսքի ազատությունն՝ անկախ նրանից, թե ովքեր կլինեն և ով կլինի իշխանության:

Հիմա էլ հորդորում եմ այսօրվա իշխանություններին վերջ տալ մարդկանց հանուն քաղաքական նպատակների, ճնշելու կամ անձնական վրեժխնդրության համար բանտ ուղարկելու ստորաքարշ և արատավոր պրակտիկային: Սա պետք է վերանա մեր երկրում:
Հոգաչափ շնորհակալ եմ իմ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին , առանց նրա մասնագիտական գիտելիքների, կամային և մարդկային բարձր արժեքների գրեթե անհնար կլիներ իմ պայքարը։

Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կիևը հարձակվել է Մոսկվայի վրա․ հրատապ տվյալներ

Կիևը հարձակվել է Մոսկվայի վրա․ հրատապ տվյալներ Fri, 27 Feb 2026 10:30:21 +0400 Մոսկվայի քաղաքապետ…

3 րոպե ago

Աննա Հակոբյանը շարունակել է ներկայանալ որպես «ՀՀ վարչապետի տիկին»

Աննա Հակոբյանը շարունակել է ներկայանալ որպես «ՀՀ վարչապետի տիկին» Fri, 27 Feb 2026 10:22:04 +0400…

11 րոպե ago

Իշխանության պատասխանն է լինելու` «Դե վարչապետի տիկինը կապ չունի»

Իշխանության պատասխանն է լինելու` «Դե վարչապետի տիկինը կապ չունի» Fri, 27 Feb 2026 10:19:35 +0400…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Մեկ անձը, անգամ եթե նա վարչապետ է, չի կարող իր հայտարարությամբ թոշակ բարձրացնել

«Հրապարակ»․ Մեկ անձը, անգամ եթե նա վարչապետ է, չի կարող իր հայտարարությամբ թոշակ բարձրացնել Fri,…

18 րոպե ago

Возвращение Месропа Маштоца

Возвращение Месропа Маштоца Fri, 27 Feb 2026 10:08:52 +0400 2025–2026 учебный год начался со скандала:…

24 րոպե ago

Լոնդոնում քննարկել են Արցախի հետ կապված հարցը․ Բաքուն խառնվել է իրար

Լոնդոնում քննարկել են Արցախի հետ կապված հարցը․ Բաքուն խառնվել է իրար Fri, 27 Feb 2026…

33 րոպե ago