Ինչու՞ մենք էլ, ինչպես զարգացած պետական ինստիտուտներ ունեցող շատ երկրներում է, չունենք պատմական փաստերի ֆալսիֆիկացիան կանխող օրենք

Ինչու՞ մենք էլ, ինչպես զարգացած պետական ինստիտուտներ ունեցող շատ երկրներում է, չունենք պատմական փաստերի ֆալսիֆիկացիան կանխող օրենք

Thu, 26 Feb 2026 21:25:16 +0400


հիշեցի ` գլխավորը մենք ենք ու Ամերիկան։ Վերջերս ուսումնասիրում էի պատմական եւ աշխարհաքաղաքական հարցերի քննարկման թեման մեր հասարակության մեջ, ու ինձ բռնեցի այն մտքի վրա, որ մեկ-մեկ դուր են գալիս կենցաղային մակարդակով այս կոլորիտային ։ Դրանք ֆելիետոնային ժանրի ժողովրդական խոսք ու զրույց են հիշեցնում: Դե մենք սիրողական, տնավարի հարցեր քննարկող ժողովուրդ ենք, եւ եթե ինքս էլ հայտնվում եմ նման միջավայրում, աշխատում են ընդհանրապես չառարկել > եւ լինել բացառապես լսողի դերում;

Այստեղ խնդիր չեմ տեսնում, բայց երբ ազգային, պատմական, աշխարհաքաղաքական հարցերը մակերեսային, ոչ պատշաճ, աղավաղված բովանդակությամբ քննարկվում են, օրինակ` գիտակրթական կամ պաշտոնական շրջանակներում, արդեն մտահոգիչ է եւ ըստ իս` շատ։

Ինչու մենք էլ, ինչպես զարգացած պետական ինստիտուտներ ունեցող շատ երկրներում է, չունենք պատմական փաստերի ֆալսիֆիկացիան կանխող օրենք։ Առաջարկում եմ հաջորդ ԱԺ-ն անդրադառնա այս հարցին։

Թվում է, թե այս անվտանգային, տնտեսական, սոցիալական հարցերի թոհուբոհում սա երկրորդական է։ Ամենեւին էլ` ոչ։

Սա այն լավագույն գործիքներից է, որով կպաշտպանվեն պետական մակարդակով ընդունված պատմական փաստերը եւ կկանխվեն ժխտման, կեղծման, ապակողմնորոշման մանիպուլյատիվ քարոզչական թեզերը, որոնք սպառնալիք են եւ ազգային անվտանգությանը, եւ հասարակական համերաշխությանը, եւ այն զգայական, նուրբ հարցերին, որոնք համազգային բնույթ են կրում։

Իսկ մենք ունենք չէ, եւ ներքին համերաշխություն հաստատելու, եւ քաղաքական մանիպուլյացիաների դեմն առնելու խնդիր։

Այս օրենքով.

պաշտպանված կլինեն հատկապես ցեղասպանությունների, պատերազմների, պետական սահմանների եւ պատմագիտական աղբյուրների վերաբերյալ պետական դիրքորոշումները։

Հնարավոր կլինի կանխել վերոնշյալ թեմաներով ատելություն, թշնամանք, քաղաքական մանիպուլյացիաներ գեներացնող ապատեղեկատվությունը։

Կկանխվի նաեւ ազգային հացերի վերաբերյալ ժխտողականության, արժեզրկման մանիպուլյատիվ քարոզչությունը։

Գիտակրթական ոլորտն էլ այսպիսով պաշտպանված կլինի, հիմնվելով բացառապես պատմագիտական ճշգրտված հետազոտությունների եւ աղբյուրների վրա։

Ի դեպ, այս օրենքը խաղաղություն կբերի նաեւ բլոգինգով ինքնահանրայնացվող տնայնագործ պատմաբաններին, , պսեւդոհայրենասերներին եւ նրանց նուրբ ներաշխարհին եւ մեր զահլեն էլ չեն տանի գովազդ միացրած իրենց էջերով:

Բելլա Հովհաննիսյանի ֆեյբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը Ուկրաինայում սկսել է հարվածել ավելի շատ թիրախների. Պեսկով

Ռուսաստանը Ուկրաինայում սկսել է հարվածել ավելի շատ թիրախների. Պեսկով Sun, 13 Sep 2026 23:15:47 +0400…

5 ժամ ago

Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է

Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է Sun, 13 Sep 2026 23:15:27…

5 ժամ ago

Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր

Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր Sun, 13 Sep 2026 23:00:10…

6 ժամ ago

36 ժամ ջուր չի լինելու

36 ժամ ջուր չի լինելու Sun, 13 Sep 2026 22:45:07 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

6 ժամ ago

Մի հեղափոխություն արեց` Արցախը հանձնեց, երկրորդ հեղափոխությամբ ուզում է Հայաստանը հանձնի

Մի հեղափոխություն արեց` Արցախը հանձնեց, երկրորդ հեղափոխությամբ ուզում է Հայաստանը հանձնի Sun, 13 Sep 2026…

6 ժամ ago

Հիասթափվելու արվեստը

Հիասթափվելու արվեստը Sun, 13 Sep 2026 22:15:53 +0400 Հիասթափվելու արվեստը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի…

6 ժամ ago