Սպիտակ տան մաքսային քաղաքականությունը սպառնում է ամերիկյան տնտեսությանը
Thu, 26 Feb 2026 23:00:48 +0400
Ամերիկյան առեւտրային քաղաքականության ոլորտում եղած անորոշությունը, որը կապված է, այսպես կոչված, «մաքսային պատերազմների» հետ, կարող է զգալիորեն դանդաղեցնել ամերիկյան տնտեսական ակտիվությունը, քան կանխատեսվում էր, կամ ակնկալվում։ Այս մասին հայտնում է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ ԱՄՆ տնտեսության վիճակի մասին իր զեկույցում։
Հատկապես դա կլինի իրատեսական, եթե առաջիկայում մատակարարումների շղթաները «մաքսային պատերազմների» պատճառով հայտնվեն բարդ իրավիճակում։ Զեկույցում մասնավորապես ասվում է նաեւ, որ ամերիկյան գործող վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը բացասական շոկյ են հանդիսանում ամերիկյան տնտեսության համար, բացասաբար են ազդում հատկապես առաջարկի վրա, ինչը իր հետեւանքներն է ունենալու հիմնական սպառողական ապրանքների գների վրա, բերելով հիմնական սպառողական ծախսերի ինդեքսի՝ PCE-ի աճին 0,5 տոկոսի չափով՝ տարեսկզբի համեմատ եւ արտադրական ծավալների կրճատմանը՝ նորից 0,5 տոկոսի չափով։