Նիկոլի հերթական ճոխ խոստումը մեռավ

Նիկոլի հերթական ճոխ խոստումը մեռավ

Thu, 26 Feb 2026 23:47:55 +0400


Նիկոլի հերթական ճոխ խոստումը մեռավ։ Այս անգամ խոսքը վերաբերում է «ակադեմիական քաղաք» անվամբ նախագծին, որի մասին կառավարության նիստում այսօր կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, թե ժամկետների որոշակի հստակեցում է տեղի ունենում, այլ կերպ ասած’ նոր ժամկետներ։

Արդեն որերորդ անգամ ժամկետները փոխվում են՝ առանց որևէ շինարարության, առանց որևէ կոնկրետ գործ անելու։ Պարզապես փոխվում են միայն ժամկետները։

Այս անգամ հայտարարել են, որ շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից, իսկ առաջին փուլի շինարարական աշխատանքներն ավարտել 2030-ականներին։

Այնքան անորոշ է ամեն ինչ ներկայացվում։ 2030-ականների կեսից հետո գործը կավարտեն։ Այսինքն, ավելի քան 10 տարի հետո։ Այսինքն հերթական սին, սուտ խոստումն է ժողովրդին’ լավ իմանալով, որ իրենք իսկի 3 ամիս չեն մնա իշխանության, ուր մնաց’ 10 տարի։
Այսպիսի մեռած խոստումներ Նիկոլ Փաշինյանը շատ ունի, սա էլ հերթական փուչիկն է, որը պայթում է։

Հիշում եք, այդպիսի բազմաթիվ փուչիկներ կան։ Օրինակ, Երևանի Աջափնյակի մետրոն, որ պիտի կառուցվեր, բայց չծնված մեռավ։

300 դպրոցները, որ պիտի կառուցվեին, բայց ընդամենը 60-ն է կառուցվել, այն էլ կիսատ-պռատ, և վատ շինարարության հետևանքով քանդվում են շենքերը։

500 կմ ասֆալտապատումը, որի մեծ մասը իրականացվել է շեղումներով, մեծ մասն էլ չի իրականացվել, պետբյուջեի փողը կերել են, ճանապարհները սարքել նախատեսվածից քիչ։

Հիշենք ջրամբարները, որոնք այդպես էլ չկառուցվեցին’ Արաքս գետի ջուրը թողնելով Թուրքիային։ Այսպես բազմաթիվ խոստումներ, որոնք փուչիկ են և պայթում են և իրականություն չեն դառնում։

Թերևս, միակ խոստումը, որ Նիկոլ Փաշինյանը տվել է և հետևողականորեն կատարել, Արցախը Ադրբեջանին հանձնելու խոստումն է, որը նա տվել է Իլհամին ու իրականացրել պարտաճանաչ կերպով։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշխարհի 7 հրաշալիքներից մեկի մնացորդները հանել են ծովի հատակից

Աշխարհի 7 հրաշալիքներից մեկի մնացորդները հանել են ծովի հատակից Thu, 26 Feb 2026 23:59:32 +0400…

5 ժամ ago

Եւս մեկ սկանդալային պաշտոնակություն՝ մանկապիղծի հետ կապերի պատճառով

Եւս մեկ սկանդալային պաշտոնակություն՝ մանկապիղծի հետ կապերի պատճառով Thu, 26 Feb 2026 23:45:07 +0400 Դավոսի…

5 ժամ ago

Մահացել է երգիչ Գագիկ Հարությունյանը

Մահացել է երգիչ Գագիկ Հարությունյանը Thu, 26 Feb 2026 23:06:21 +0400 Կյանքից հեռացել է երգիչ…

6 ժամ ago

Սպիտակ տան մաքսային քաղաքականությունը սպառնում է ամերիկյան տնտեսությանը

Սպիտակ տան մաքսային քաղաքականությունը սպառնում է ամերիկյան տնտեսությանը Thu, 26 Feb 2026 23:00:48 +0400 Ամերիկյան…

6 ժամ ago

Ամերիկացիները սկսել են ընդօրինակել չինացիներին

Ամերիկացիները սկսել են ընդօրինակել չինացիներին Thu, 26 Feb 2026 23:00:00 +0400 Միացյալ Նահանգներում որոշ ամերիկացիների…

6 ժամ ago

Փորձել է անցնել անձնական վիրավորանքների

Փորձել է անցնել անձնական վիրավորանքների Thu, 26 Feb 2026 22:50:18 +0400 Latest news from Secure…

6 ժամ ago