«Հրապարակ»․ Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում

«Հրապարակ»․ Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում

Fri, 27 Feb 2026 08:15:00 +0400


Թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի անսպասելի «աչքալուսանքը» խուճապ է առաջացրել ՔՊ-ում։ Մի քանի օր է՝ կուլիսներում քննարկում են, թե, ուրեմն, վիճակն այնքան վատ է, որ Փաշինյանը որոշել է ինքն իրեն դեմ գնալ եւ շաբաթներ առաջ իր ասածը հերքել, գնալ մի քայլի, որի անհրաժեշտությունը չէր տեսնում այն ժամանակ։ Չնայած կուսակցական փակ հավաքների ժամանակ Փաշինյանը ՔՊ-ականներին դուխ է տալիս, որ «60+»-ի համար ենք պայքարում, բայց ՔՊ-ում բոլորը հասկացել են, որ եթե Փաշինյանի «խփած» տոկոսներն իրականությանը մի քիչ մոտ լինեին, ինքն իրեն այսօր ծաղրի առարկա չէր դարձնի՝ ինքզինքը հակասելով ու մի ամիս առաջվա իր ասածներին դեմ գնալով։ Ի դեպ, ՔՊ-ում չեն բացառում, որ եթե իրավիճակը նման քայլերով չփոխվի հօգուտ իրենց, մի «վերջին վարիանտ»՝ ուժային մեթոդներով խաղից դուրս կհանեն որոշ ընդդիմադիրների։ Չնայած այստեղ էլ նոր վտանգներ կարող են ծագել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: այնքան

Recent Posts

Լավագույն չափանիշը քաղաքացու գնահատականն է

Լավագույն չափանիշը քաղաքացու գնահատականն է Fri, 27 Feb 2026 15:15:27 +0400 «Լոռու մարզի ամենախոշոր գյուղը՝…

15 րոպե ago

#Ուղիղ․ Սուրեն Սուրենյանցը ակցիա է անում

#Ուղիղ․ Սուրեն Սուրենյանցը ակցիա է անում Fri, 27 Feb 2026 15:12:03 +0400 Latest news from…

19 րոպե ago

Ակտիվիստ Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների

Ակտիվիստ Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների Fri, 27 Feb 2026 15:00:48 +0400 «Այսօր ինձ…

30 րոպե ago

Իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյան

Իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյան Fri, 27 Feb…

35 րոպե ago

«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին

«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Fri, 27 Feb 2026 14:46:43 +0400 «Հայրենիք» կուսակցության հայտարարությունը «Հայրենիք»…

44 րոպե ago

Մխիթարյանն ասել է՝ կդառնա մարզիչ, թե ոչ

Մխիթարյանն ասել է՝ կդառնա մարզիչ, թե ոչ Fri, 27 Feb 2026 14:45:14 +0400 Հայաստանի ազգային…

45 րոպե ago