«Հրապարակ»․ Պատգամավորները մինչեւ վերջին պահը գործուղումների շանսը բաց չեն թողնում

«Հրապարակ»․ Պատգամավորները մինչեւ վերջին պահը գործուղումների շանսը բաց չեն թողնում

Fri, 27 Feb 2026 08:30:46 +0400


Խորհրդարանական մեծամասնությունն Ազգային ժողովը դարձրել է սեփական դուքյանը, ասենք՝ կարող են մշտական հանձնաժողովի նիստ նշանակել, բոլորը ներկայանան, լրագրողները հավաքվեն խորհրդարանում, եւ վերջին պահին, առանց որեւէ բացատրության, հայտնեն, որ նիստը 2 ժամով հետաձգվում է։ Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետաիրավական մշտական հանձնաժողովը երեկ առավոտյան՝ 11.00-ին նիստ էր հրավիրել։ Ուշացումով ժամանած Վարդանյանը հայտնեց, որ այն տեղափոխվում է 13.00՝ որոշ խնդիրների պատճառով։ Հանձնաժողովի ներկա անդամներից մեկն ասաց, որ որոշ հանձնաժողովականներ են երեկոյան խնդրել նիստը հետաձգել, քանի որ գործուղումից ուշ են վերադարձել, պետք է առավոտյան քնեն, հանգստանան, չեն կարող 11.00-ին ԱԺ գալ։

Խոսքը ՔՊ-ականներ Ալխաս Ղազարյանի, Լիլիթ Մինասյանի եւ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի մասին է, որոնք գործուղմանն էին մեկնել Բելգիա։ Ալխաս Ղազարյանը թեպետ եկել էր, եւ քվորումի խնդիր չկար, բայց Վարդանյանը, հավանաբար, որոշեց մյուս գործընկերներին ընդառաջել եւ նիստը սկսեց 2 ժամ ուշ։ Ի դեպ, ԱԺ կայքից տեղեկացանք, որ «ճանաչողական այցով «Ժողովրդավարության աջակցման եւ ընտրությունների համակարգման խումբ» ծրագրի աշխատանքներին մասնակցելու համար» փետրվարի 23-25-ը Բրյուսել են գործուղվել մի խումբ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներ՝ Արման Եղոյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, Բաբկեն Թունյանը, Արծվիկ Մինասյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Աննա Գրիգորյանը եւ Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմադիրները հայտարարում են, որ այս գործուղումներն օգտագործում են միջազգային կապերն ամրապնդելու եւ Հայաստանի մասին իրականությունը տեղ հասցնելու նպատակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հռոմի պապ-Թրամփ «կոնֆլիկտը» նոր թափ է ստացել

Հռոմի պապ-Թրամփ «կոնֆլիկտը» նոր թափ է ստացել Wed, 15 Apr 2026 11:00:57 +0400 Հռոմի պապ…

4 րոպե ago

Ասում է՝ երկրից դուրս մի արի, որ քեզ նվաստացած չզգաս

Ասում է՝ երկրից դուրս մի արի, որ քեզ նվաստացած չզգաս Wed, 15 Apr 2026 11:00:15…

5 րոպե ago

Ավետիս Առաքելյանի խափանման միջոցի փոփոխության հարցում դատարանը չի կողմնորոշվում

Ավետիս Առաքելյանի խափանման միջոցի փոփոխության հարցում դատարանը չի կողմնորոշվում Wed, 15 Apr 2026 10:55:14 +0400…

10 րոպե ago

«Հրապարակ»․ Պռոշյանի կոնյակն արտահանել ենք, արտահանում ենք ու պիտի արտահանենք

«Հրապարակ»․ Պռոշյանի կոնյակն արտահանել ենք, արտահանում ենք ու պիտի արտահանենք Wed, 15 Apr 2026 10:45:15…

20 րոպե ago

Սամվել Կարապետյանը եկավ դատարան

Սամվել Կարապետյանը եկավ դատարան Wed, 15 Apr 2026 10:36:31 +0400 Latest news from Secure News…

29 րոպե ago

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանը գնում է դատարան. ինչ է սպասվում

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանը գնում է դատարան. ինչ է սպասվում Wed, 15 Apr 2026 10:33:04 +0400…

32 րոպե ago