Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է

Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է

Fri, 27 Feb 2026 10:38:20 +0400


Վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է․
««Քաղաքական ռեբրենդինգ» կամ «Ճգնաժամային PR տեխնոլոգիա»։ Քաղաքականության մեջ անձնական կյանքի վերաբերյալ նմանատիպ հայտարարությունները ընտրական փուլում ուղղակի պատահականություն չի կարող լինել: Ի՞նչ են անում.
​1. Բացասական էներգիայի «Լիցքաթափում», ինչը տեսանելի է զույգի ֆեյսբուքյան էջերում մեկնաբանությունների տոնայնությունից և բառամթերքից:
​2. «Զոհաբերության» և «Միայնակ, տառապյալ առաջնորդի» կերպար: Այս ութ տարիներին զույգն իր ողջ ժամանակն ու էներգիան տալիս էին պետությանը՝ զոհաբերելով անձնական երջանկությունը։ Սա, հատկապես, էմոցիոնալ ընտրողների մոտ առավելապես կարեկցանք է առաջացնելու։
​3. Ուշադրության շեղում: Անկասկած է, որ ընտրական քարոզարշավային փուլում կառավարող թիմի գործողությունների գնատականներն ու հանրային արձագանքը փոխվում է, այդ տեսանելի էր, օրինակ, թոշակների բարձրացման որոշման հետ կապված: Իշխանական զույգի «Ցավալի բաժանման»ցնցող նորությունը հիանալի միջոց է հանրային քննարկումների վեկտորը փոխելու համար։ Սա, ի դեպ, բավականին երկար կտևի, կարծում եմ, ամբողջ ընտրական փուլում նաև:
​4. Կերպարների «Մաքրում»: ​Աննա Հակոբյանը թերևս կշարունակի իր ակտիվ գործունեությունը, բայց հիմա քննադատների համար դժվար կլինի այդ ներկայացնել զուտ որպես «առաջին տիկնոջ» ինստիտուտի չարաշահում։ ​Փաշինյանն իր հերթին ստեղծում է հնարավորություն՝ ազատվելու «ընտանապետության/նեպոտիզմի» մեջ ուղղվող մեղադրանքների մի մասից։
Զույգի ընտանեկան կյանքը քննարկելու կամ մեկնաբանելու նպատակ կամ ցանկություն չունեմ, բայց եթե անգամ սա ուղղակի անհատական հարաբերությունների դաշտում կայացված որոշում լիներ, ուղղակի չէր կարող կայացվել ընտրական տեխնոլոգիայի դաշտից դուրս: Սա մաքուր նախընտրական տեխնոլոգիա է, որն, ի դեպ, իր մեջ բավականին ռիսկեր է պարունակում: Ամեն դեպքում այս ընտրական տեխնոլոգիան կարող է բավականին արդյունավետ աշխատել որպես «զրոյացման» գործիք։
Շատ բան կախված է ընդդիմադիր ուժերի վարքագծից, որոնց խորհուրդ կտամ ուղղակի չմտնել թեմայի քննարկումների մեջ, մեկնաբանել սա որպես բեմադրություն, որպես նիկոլի նավի խորտակման նախանշան կամ որևէ այլ տրամաբանության մեջ: Ցանկացած այլ վարքագծի պարագայում իշխանական ընտրական տեխնոլոգների թիմը առավելագույն օգուտն է քաղելու»:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը առավոտյան վաղ տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասում է․ «Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետև այլ ամունսություն չունենք, այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը»։ Այս հայտարարությունից հետո վարչապետ Փաշինյանն իր հերթին գրել է․

«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մադուրոն պահանջում է դադարեցնել իր դեմ գործը

Մադուրոն պահանջում է դադարեցնել իր դեմ գործը Fri, 27 Feb 2026 12:30:59 +0400 Ամերիկացիների կողմից…

4 րոպե ago

Որևէ գերտերության աջակցությունը ստանալով՝ նոր ռումբեր ես դնում Հայաստանի տակ, որովհետև աջակցելն անվճար չի լինում․ Նաիրի Սարգսյան

Որևէ գերտերության աջակցությունը ստանալով՝ նոր ռումբեր ես դնում Հայաստանի տակ, որովհետև աջակցելն անվճար չի լինում․…

10 րոպե ago

Развод супругов Пашинян как политическая технология

Развод супругов Пашинян как политическая технология Fri, 27 Feb 2026 12:23:24 +0400 Аналитик Вардан Балян…

11 րոպե ago

«Հրապարակ»․ Կկարողանա՞ն այս բարձրացումը պահպանել

«Հրապարակ»․ Կկարողանա՞ն այս բարձրացումը պահպանել Fri, 27 Feb 2026 12:15:59 +0400 «Հրապարակի» զրուցակիցը նախկին սոցապնախարար…

19 րոպե ago

Վենսը դե՞մ է Իրանի դեմ պատերազմին

Վենսը դե՞մ է Իրանի դեմ պատերազմին Fri, 27 Feb 2026 12:00:22 +0400 Միացյալ Նահանգները, հավանաբար,…

35 րոպե ago

Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ

Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ Fri, 27 Feb 2026 11:50:57 +0400 2026թ.-ի…

44 րոպե ago