Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է

Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է

Fri, 27 Feb 2026 10:38:20 +0400


Վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է․
««Քաղաքական ռեբրենդինգ» կամ «Ճգնաժամային PR տեխնոլոգիա»։ Քաղաքականության մեջ անձնական կյանքի վերաբերյալ նմանատիպ հայտարարությունները ընտրական փուլում ուղղակի պատահականություն չի կարող լինել: Ի՞նչ են անում.
​1. Բացասական էներգիայի «Լիցքաթափում», ինչը տեսանելի է զույգի ֆեյսբուքյան էջերում մեկնաբանությունների տոնայնությունից և բառամթերքից:
​2. «Զոհաբերության» և «Միայնակ, տառապյալ առաջնորդի» կերպար: Այս ութ տարիներին զույգն իր ողջ ժամանակն ու էներգիան տալիս էին պետությանը՝ զոհաբերելով անձնական երջանկությունը։ Սա, հատկապես, էմոցիոնալ ընտրողների մոտ առավելապես կարեկցանք է առաջացնելու։
​3. Ուշադրության շեղում: Անկասկած է, որ ընտրական քարոզարշավային փուլում կառավարող թիմի գործողությունների գնատականներն ու հանրային արձագանքը փոխվում է, այդ տեսանելի էր, օրինակ, թոշակների բարձրացման որոշման հետ կապված: Իշխանական զույգի «Ցավալի բաժանման»ցնցող նորությունը հիանալի միջոց է հանրային քննարկումների վեկտորը փոխելու համար։ Սա, ի դեպ, բավականին երկար կտևի, կարծում եմ, ամբողջ ընտրական փուլում նաև:
​4. Կերպարների «Մաքրում»: ​Աննա Հակոբյանը թերևս կշարունակի իր ակտիվ գործունեությունը, բայց հիմա քննադատների համար դժվար կլինի այդ ներկայացնել զուտ որպես «առաջին տիկնոջ» ինստիտուտի չարաշահում։ ​Փաշինյանն իր հերթին ստեղծում է հնարավորություն՝ ազատվելու «ընտանապետության/նեպոտիզմի» մեջ ուղղվող մեղադրանքների մի մասից։
Զույգի ընտանեկան կյանքը քննարկելու կամ մեկնաբանելու նպատակ կամ ցանկություն չունեմ, բայց եթե անգամ սա ուղղակի անհատական հարաբերությունների դաշտում կայացված որոշում լիներ, ուղղակի չէր կարող կայացվել ընտրական տեխնոլոգիայի դաշտից դուրս: Սա մաքուր նախընտրական տեխնոլոգիա է, որն, ի դեպ, իր մեջ բավականին ռիսկեր է պարունակում: Ամեն դեպքում այս ընտրական տեխնոլոգիան կարող է բավականին արդյունավետ աշխատել որպես «զրոյացման» գործիք։
Շատ բան կախված է ընդդիմադիր ուժերի վարքագծից, որոնց խորհուրդ կտամ ուղղակի չմտնել թեմայի քննարկումների մեջ, մեկնաբանել սա որպես բեմադրություն, որպես նիկոլի նավի խորտակման նախանշան կամ որևէ այլ տրամաբանության մեջ: Ցանկացած այլ վարքագծի պարագայում իշխանական ընտրական տեխնոլոգների թիմը առավելագույն օգուտն է քաղելու»:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը առավոտյան վաղ տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասում է․ «Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետև այլ ամունսություն չունենք, այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը»։ Այս հայտարարությունից հետո վարչապետ Փաշինյանն իր հերթին գրել է․

«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընտանեկան թերթը վախեցած է միջազգային արձագանքից․․․

Ընտանեկան թերթը վախեցած է միջազգային արձագանքից․․․ Fri, 27 Feb 2026 16:00:54 +0400 Առավոտ կանուխ մարդ…

6 րոպե ago

Պատերազմը չի ավարտվել. Ադրբեջանը հող է պատրաստում մի խումբ հայերի հետապնդելու համար. Նահապետյան

Պատերազմը չի ավարտվել. Ադրբեջանը հող է պատրաստում մի խումբ հայերի հետապնդելու համար. Նահապետյան Fri, 27…

25 րոպե ago

Հայտնի են 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները

Հայտնի են 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները Fri, 27 Feb 2026 15:40:04 +0400 Նիոն քաղաքում կայացավ…

27 րոպե ago

Ինչպե՞ս է աշխատելու մթերման կայանը

Ինչպե՞ս է աշխատելու մթերման կայանը Fri, 27 Feb 2026 15:36:59 +0400 Latest news from Secure…

30 րոպե ago

Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան

Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան Fri, 27 Feb 2026 15:30:59 +0400 Երգչուհի Անի Թովմասյանը…

36 րոպե ago

Լավագույն չափանիշը քաղաքացու գնահատականն է

Լավագույն չափանիշը քաղաքացու գնահատականն է Fri, 27 Feb 2026 15:15:27 +0400 «Լոռու մարզի ամենախոշոր գյուղը՝…

51 րոպե ago