«Հրապարակ»․ Հասկանում են, որ հավաքական ընդդիմության ձայներն ավելի շատ են, քան իրենց ձայները, վախից չգիտեն ինչ անել

«Հրապարակ»․ Հասկանում են, որ հավաքական ընդդիմության ձայներն ավելի շատ են, քան իրենց ձայները, վախից չգիտեն ինչ անել

Fri, 27 Feb 2026 10:45:24 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է:

– Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կենսաթոշակներն ապրիլի 1-ից բարձրանալու են․ ցածր թոշակ ստացողների համար՝ 10 հազար դրամով, բարձր ստացողների համար՝ ավելի քիչ։ Ակնհայտ է, որ իշխանությունները դիմում են տարբեր նախընտրական հնարքների՝ հանուն քվե ստանալու: Նախ հայտարարեցին, որ կենսաթոշակները բարձրացնում են, իսկ ժամեր անց պարզվեց, որ դա վերաբերում է միայն թոշակառուների 10-15 տոկոսին, եւ թոշակները բարձրանալու են ոչ թե 10 հազար դրամով, այլ` մինչեւ 10 հազար դրամ: Ամենազավեշտալին այստեղ այն է, որ ինչքան մեծ է թոշակառուի աշխատանքային փորձը, այնքան ավելի քիչ թոշակի բարձրացում է նախատեսվում….

– Շատ պարզ է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում են թոշակները բարձրացնում: Բայց նախքան այս, հայտարարում էին, որ թոշակների բարձրացման մասին խոսելը պոպուլիզմի արդյունք է, որ թոշակառուն ծախսելու տեղ չունի, ավելին` պնդում էին, որ թոշակների բարձրացման համար չկա ռեսուրս, եւ այսպես շարունակ: Դասական ցինիկներ են: Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանի էկոնոմիկան, ՀՆԱ-ն ավելացել էր ավելի քան 2 անգամ՝ 13 միլիարդից մինչեւ 27 միլիարդ, սակայն թոշակներն այդ ընթացքում գրեթե չէին բարձրացնում կամ բարձրացնում էին կոպեկներով: Եվ դեռ հայտարարում էին, որ եթե խոսեն այլոց մասին, ապա դա կլինի պոպուլիզմ: Ընտրություններից առաջ՝ այժմ տեսնելով, որ իրենց վարկանիշը շատ ցածր է, չունեն վերարտադրվելու շանսեր, խուճապի մեջ են հայտնվել: Հասկանում են, որ հավաքական ընդդիմության ձայներն ավելի շատ են, քան իրենց ձայները, վախից չգիտեն ինչ անել: Նախ հայտարարում են, որ թոշակներն են բարձրացնում, քեշբեքներն էլ որ գումարում ենք, ստացվում է, որ 36 հազարից մինչեւ 55 հազար դրամ հինգ վայրկյանում հնարավոր էր բարձրացնել թոշակները, սակայն դա չէր արվում, քանի որ սպասում էին, որ գա ընտրությունների օրը: Այդ ռեսուրսները տարիներով օգտագործում էին իրենց վրա՝ պարգեւավճարներ էին ստանում, բանկերին գերշահույթների հնարավորություններ էին տալիս, սակայն պարզվեց, որ նախընտրական կաշառքի շրջանակներում հիմա թոշակ են բարձրացնում, որպեսզի ստանան նրանց քվեները: Շատ պարզ, պարզագույն, անբարոյական ու մանիպուլյատիվ որոշում է, ինչը ցույց է տալիս այս մարդկանց իրական դիմագիծը, բարոյական նկարագիրը, սրանք ծնողներ, տատիկ-պապիկներ չեն ունեցել, իրենց կաշին փրկելու համար պատրաստ են անգամ ծերերին օգտագործել:

– Երեկ էլ հայտարարեցին, որ կառավարության միջամտությամբ «Վեոլիա ջուր»-ը վերանայել է 17-ժամյա ջրամատակարարման որոշումը, եւ մարդիկ հետայսու կրկին 24-ժամյա ջրամատակարարումից են օգտվելու, բայց, իրականում, վաղուց որոշ քաղաքներում եւ Երեւանի վարչական շրջաններում կեսգիշերից հետո անջատվում է ջրամատակարարումը, եւ հիմա էլ ոչ թե «Վեոլիայի» որոշումն է կասեցվել, այլ ընդամենը որոշ չափով վերանայվել է, որ աղմուկը կանխվի։ Անգամ այս հարցը ՔՊ-ն օգտագործում է նախընտրական տրամաբանության մեջ՝ ձայներ կորզելու համար:

– Մենք անդադար նշում էինք, որ այսքան շատ շինարարությունները նման խնդիրներ են առաջացնելու: Բնականաբար, նոր շենքերը նոր ջրամատակարարման համակարգեր են պահանջում, բնական է՝ երբ դու չունես այլ մակարդակի ծրագիր, եթե անգամ ջրագծերը նորոգելու հնարավորություն չունես, դրանք անում ես միայն կոսմետիկ բնույթի, բնականաբար, ջրի լուրջ խնդիր է առաջանում: Իշխանությունները փորձում են մինչեւ ընտրությունները այս հարցը եւս կոծկել, հունիսի 7-ից հետո գուցե 17 ժամվա փոխարեն 7 ժամ լինի ջրամատակարարումը․ դա արդեն մեկ է սրանց համար: Ոչ մի նպատակ, արժեքներ չունեն սրանք:

– Բայց այս ամենը կազդի՞ ընտրողի վրա, ըստ Ձեզ: Օրինակ` թոշակառուն 10 հազար դրամից կշահագրգռվի՞:

– Բնականաբար, ինչ-որ մի շերտի վրա կթողնի ազդեցություն: Թոշակառուների մեծ մասը ծանր վիճակում է: Պատկերացրեք այն թոշակառուի վիճակը, որը մենակ է: Նման մարդիկ կանգնած են գոյաբանական լուրջ խնդրի առաջ, եւ, փաստացի, նրանց վրա կարող է այդ 10 հազարը թողնել ազդեցություն: Երբ մարդիկ տեսնեն, թե ինչ այլընտրանքային ծրագրեր կան քաղաքական ուժերի կողմից, այդ ժամանակավոր ազդեցությունը կչեզոքացվի: Մարդիկ լավ էլ հասկանում են, որ սա մեծ խաբեություն է: Նրանք երկար ժամանակ սպասել են թոշակների բարձրացմանը, իսկ իշխանությունն ասում էր, որ չունի համապատասխան ռեսուրս: Հարուստները մեր երկրում ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի են աղքատանում։ Փաստը սա է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընտանեկան թերթը վախեցած է միջազգային արձագանքից․․․

Ընտանեկան թերթը վախեցած է միջազգային արձագանքից․․․ Fri, 27 Feb 2026 16:00:54 +0400 Առավոտ կանուխ մարդ…

6 րոպե ago

Պատերազմը չի ավարտվել. Ադրբեջանը հող է պատրաստում մի խումբ հայերի հետապնդելու համար. Նահապետյան

Պատերազմը չի ավարտվել. Ադրբեջանը հող է պատրաստում մի խումբ հայերի հետապնդելու համար. Նահապետյան Fri, 27…

25 րոպե ago

Հայտնի են 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները

Հայտնի են 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները Fri, 27 Feb 2026 15:40:04 +0400 Նիոն քաղաքում կայացավ…

27 րոպե ago

Ինչպե՞ս է աշխատելու մթերման կայանը

Ինչպե՞ս է աշխատելու մթերման կայանը Fri, 27 Feb 2026 15:36:59 +0400 Latest news from Secure…

30 րոպե ago

Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան

Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան Fri, 27 Feb 2026 15:30:59 +0400 Երգչուհի Անի Թովմասյանը…

36 րոպե ago

Լավագույն չափանիշը քաղաքացու գնահատականն է

Լավագույն չափանիշը քաղաքացու գնահատականն է Fri, 27 Feb 2026 15:15:27 +0400 «Լոռու մարզի ամենախոշոր գյուղը՝…

51 րոպե ago