«Հրապարակ». Աղստեւ գետ աղբ նետելու համար՝ տուգանք

«Հրապարակ». Աղստեւ գետ աղբ նետելու համար՝ տուգանք

Fri, 27 Feb 2026 12:45:30 +0400


Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում վերջին տարիներին կանոնավոր աղբահանություն է կատարվում, քաղաքի փողոցներում տեղադրվել են տասնյակ աղբամաններ, որտեղից աղբատար մեքենաները պարբերաբար աղբը դատարկում, տեղափոխում են համայնքի աղբավայր։ Թեեւ աղբահանության վարձավճարը մեկ շնչի հաշվով ընդամենը 100 դրամ է կազմում, սակայն բազում բնակիչներ տարիներով աղբահանության վճարի մեծ պարտքեր են կուտակել։ Նրանց համար վատ սովորույթ է դարձել աղբահանության վարձը չմուծելը։ Համայնքապետարանն այդ գումարները գանձելու համար ստիպված է վարչարարություն կիրառել՝ վարչական վարույթներ հարուցել, դիմել դատարան եւ այլն։

Իջեւանի համայնքապետարանը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցել է վարչական վարույթներ՝ աղբահանության վճարի գանձման հարցը քննելու նպատակով։ Համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հունվարի 30-ին որոշում է կայացրել աղբահանության վարձավճարը գանձելու պահանջներ ներկայացնելու մասին։ Այսպես․ քաղաքացի Նարեկ Խառատյանից, հօգուտ Իջեւան համայնքի բյուջեի, գանձել 45 հազար 560 դրամ, քաղաքացի Ալեքսանդր Բաղմանյանից գանձել 60 հազար 500, քաղաքացի Մարիամ Ասատրյանից՝ 32 հազար, քաղաքացի Ռադիկ Մարգարյանից՝ 41 հազար 280, քաղաքացի Արազբեկ Խաչատրյանից՝ 55 հազար 640 դրամ։

Համայնքապետարանն աշխատանքներ է կատարում, որպեսզի բնակիչները քաղաքի կենտրոնով հոսող, Իջեւանի գեղեցկություն համարվող Աղստեւ գետ աղբ չթափեն։ Դրա համար գետափնյա հատվածում տեղադրվել են տեսախցիկներ, որոնք տեսագրում են բնակիչների կողմից գետ աղբ նետելու դեպքերը։ Իջեւանի համայնքապետ Ա․ Ճաղարյանը, ուսումնասիրելով «Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկի տնօրեն Սուրեն Չիբուխչյանի զեկուցագիրը եւ կից ներկայացված վարչական իրավախախտման վերաբերյալ 2026թ․ հունվարի 8-ին կազմված արձանագրությունը՝ կից լուսանկարներով, պարզել է, որ Իջեւանի Երեւանյան 8 հասցեում գործող «Գագիկ Սարդարյան» ԱՁ-ի շենքից 2025թ․ դեկտեմբերի 31-ին, ժամը 15։14-ին Աղստեւ գետ աղբ է նետվել, եւ այդ փաստի առիթով վարչական պատասխանատվության որոշում է կայացվել հունվարի 21-ին՝ նշանակել վարչական տուգանք (տույժ) սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսնապատիկի չափով՝ 150 հազար դրամ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օդանավակայում կայանած օդանավում հրդեհ է բռնկվել

Օդանավակայում կայանած օդանավում հրդեհ է բռնկվել Sat, 29 Aug 2026 02:30:48 +0400 Ղազախստանում, Ալմաթիի օդանավակայանում,…

44 րոպե ago

Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը»

Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը» Sat, 29 Aug 2026…

2 ժամ ago

Դրոնի պատճառով օդանավակայանի աշխատանքը խաթարվել է

Դրոնի պատճառով օդանավակայանի աշխատանքը խաթարվել է Sat, 29 Aug 2026 01:30:54 +0400 Գերմանիայում Լեյպցիգ-Հալեի օդանավակայանում…

2 ժամ ago

Ավտոմեքենա են պայթեցրել․ զինվորական է զոհվել

Ավտոմեքենա են պայթեցրել․ զինվորական է զոհվել Sat, 29 Aug 2026 00:30:06 +0400 Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ…

3 ժամ ago

Հունաստանում վարակի բռնկման վտանգ է ծագել

Հունաստանում վարակի բռնկման վտանգ է ծագել Fri, 28 Aug 2026 23:55:44 +0400 Հունաստանում՝ Արեւմտյան Նեղոսյան…

3 ժամ ago

Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի

Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի Fri, 28 Aug 2026 23:45:01 +0400 Ղազախստանի միապալատ խորհրդարանը՝ Քուրուլթայը,…

3 ժամ ago