Պապոյանը՝ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին
Fri, 27 Feb 2026 13:43:05 +0400
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը արձագանքել է լրագրողների հարցին՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի ամուսնալուծության հետ։ Նախարարը հայտնեց, որ չպետք է նման անձնական թեմաների շուրջ խոսի և ընդգծեց, որ ինքն էկոնոմիկայի նախարարն է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալը։
Պապոյանը հավելեց, որ եթե լրագրողները ուզում են քննարկել անձնական հարցեր որևէ մեկի մասին, ինքը նախընտրում է հեռանալ։ Այդ պահին նա հեռացավ: