Ինչ խնդիրներ ունի Փաշինյանին վիրավորողը

Ինչ խնդիրներ ունի Փաշինյանին վիրավորողը

Fri, 27 Feb 2026 14:07:01 +0400


«TikTok» սոցիալական ցանցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորող հրապարակում կատարելու մեղադրանքով Հայկ Եղյանի նկատմամբ ընդունվել է տնային կալանքի և բացակայելու արգելքի միջոց։ Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը։

Գործի վերաբերյալ որոշումը կայացվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանի կողմից։

Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքը, ըստ օրենքի, կարող էր սահմանափակվել տուգանքով կամ հանրային աշխատանքներով, սակայն Քննչական կոմիտեն որոշել էր, որ անհրաժեշտ է կիրառել կալանքի խափանման միջոցը։

«Հայկն ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, ստանում է բժշկի դուրսգրմամբ տրամադրվող հատուկ, այդ թվում՝ ցավազրկող ու հոգեմետ դեղեր, ազատված է զինվորական ծառայությունից թե’ խաղաղ և թե’ պատերազմական պայմաններում, բնակվում է առանց ծնողների, գյուղում, կնոջ և առաջին կարգի հաշմանդամ տատիկի հետ՝ հանդիսանալով վերջինիս միակ խնամակալը։

Սակայն քննչական կոմիտեն նրան առաջադրել է խուլիգանության մեղադրանք և ներկայացրել դատարան՝ կալանավորման նպատակով, միայն այն բանի համար, որ վերջինս տիկտոկյան հարթակում ծափահարել և մեկ անգամ բրավո է ասել Նիկոլ Փաշինյանին կոպիտ վիրավորանք հասցրած անձին։ Հայկը նաև կոշտ քննադատական խոսքեր է ասել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ Վեհափառին ու սրբազաններին պղծության մեջ մեղադրելու համար։

Հայկի կալանավորման միջնորդության 4-ժամյա քննության արդյունքում դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 10:30-ին Սևանի դատարանում (դատավոր Արամ Մարտիրոսյան)։

Վստահեցնում եմ, որ պաշտպանության կողմը դատարանին ավելի քան հիմնավորել է թե’ խուլիգանության մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը, թե’ խափանման միջոցների կիրառման հիմքերի իսպառ բացակայությունը և թե’ կոնկրետ կալանավորման կիրառման անթույլատրելիությունը։

Հիշեցնում եմ նաև, որ Հայկին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նույնիսկ տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ քննչական կոմիտեն գտել է, որ որպես խափանման միջոց պետք է ընտրել հենց կալանքը»,- նշել է Երիցյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շները հոշոտել են տղամարդուն․ ստացել է ծանր վնասվածքներ

Շները հոշոտել են տղամարդուն․ ստացել է ծանր վնասվածքներ Mon, 13 Apr 2026 22:00:02 +0400 Միացյալ…

22 րոպե ago

Խորհուրդ՝ խայտառակ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական թիմ ներկայացնող քաղաքապետին

Խորհուրդ՝ խայտառակ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական թիմ ներկայացնող քաղաքապետին Mon, 13 Apr 2026 21:45:36 +0400…

36 րոպե ago

ՇՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարան բանտ

ՇՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարան բանտ Mon, 13 Apr 2026 21:37:11 +0400 Փաստաբան Լուսինե…

45 րոպե ago

«Թուղթ ու գրի» հոտ է գալիս

«Թուղթ ու գրի» հոտ է գալիս Mon, 13 Apr 2026 21:33:59 +0400 Դերասան Տարոն Իսպիրյանn…

48 րոպե ago

Որոնք են ամերիկյան «կարմիր գծերը»՝ Իրանի հետ բանակցություններում

Որոնք են ամերիկյան «կարմիր գծերը»՝ Իրանի հետ բանակցություններում Mon, 13 Apr 2026 21:30:10 +0400 Իրանի…

52 րոպե ago

Ինչպես են 3 տղամարդիկ ծեծում եւ հայհոյում ավտոբուսի վարորդին

Ինչպես են 3 տղամարդիկ ծեծում եւ հայհոյում ավտոբուսի վարորդին Mon, 13 Apr 2026 21:17:07 +0400…

1 ժամ ago