«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին

«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին

Fri, 27 Feb 2026 14:46:43 +0400


«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը
«Հայրենիք» կուսակցության գործադիր մարմինը, փետրվարի 26-ի նիստում, բազմակողմանիորեն քննարկեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նախընտրական փուլին բնորոշ զարգացումները։

Արձանագրելով.

1) Իշխանափոխությունը գերակա առաջնահերթություն է, որը բխում է պետության ռազմավարական նպատակներից, իսկ դրա հիմնավորումներն ու պատճառները տարիներ շարունակ ներկայացվել են։

2) Ներքաղաքական սուր լարվածությունը շարունակվում է պահպանվել։

3) Քաղաքական դաշտը շարունակում է բևեռացված մնալ՝ առանց իրական համախմբող պետական գաղափարախոսության և արժեքային հստակ առանցքի։

4) Պետական ինստիտուտների նկատմամբ իրավական և բարոյական պատասխանատվության մեխանիզմները գործնականում չեն ապահովում արդյունավետ հակակշիռներ և վերահսկողություն։

5) Քաղաքական գործընթացները շարունակում են կառուցվել ոչ ինստիտուցիոնալ տրամաբանությամբ, ինչն արգելակում է կայուն պետական զարգացման հնարավորությունը։

6) «Հայրենիք» կուսակցության գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները և Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից, ինչի արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում է ոչ իրատեսական։

7) Ընդդիմադիր դաշտից ընտրությունների մասնակից ուժերի քանակի մեծացումը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում և քաղաքական ռեսուրսների բաշխման անարդյունավետություն, ինչը վերոնշյալ պայմաններում կարող է բացասաբար անդրադառնալ սպասվող ընտրական գործընթացների արդյունքների վրա։
Ամփոփելով արձանագրվածը, մի կողմից նպատակ ունենալով հնարավորին նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը, և մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող, արհեստական դաշինքների և/կամ միավորումների ձևավորման ճանապարհով՝

Կուսակցության գործադիր մարմինը որոշեց․
1. չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին,
2. հորդորել կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին՝ ըստ սեփական նախընտրության,
3. հետևողականորեն շարունակել «Հայրենիք» կուսակցության զարգացման գործընթացը՝ կուսակցաշինության բոլոր ուղղություններով։
Միաժամանակ հայտնում ենք, որ սույն որոշման հետ կապված հարցերին անհրաժեշտության դեպքում կանդրադառնանք ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո՝ ելնելով այն պատասխանատվությունից, որ մինչև ընտրությունները որևէ կերպ չստեղծվի պայման կամ հնարավորություն, որը կարող է վնասել իրական ընդդիմադիր ուժերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ով է Վարդան Սարգսյանի կինը և ինչ տեսք ունի երեխան. Հրաչ Մուրադյանը տեսանյութ է հրապարակել

Ով է Վարդան Սարգսյանի կինը և ինչ տեսք ունի երեխան. Հրաչ Մուրադյանը տեսանյութ է հրապարակել…

2 ժամ ago

Սամվել Կարապետյանի ապօրինի վարույթի առաջին նիստը կլինի ապրիլի 15-ին

Սամվել Կարապետյանի ապօրինի վարույթի առաջին նիստը կլինի ապրիլի 15-ին Sat, 11 Apr 2026 23:32:30 +0400…

4 ժամ ago

Թագավորի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Թագավորի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել Sat, 11 Apr 2026 23:30:20 +0400 Կամբոջայի թագավոր Նորդոմ Սիամոնին…

4 ժամ ago

Դաժան սպանություններ, ընտրակաշառք․ հաջորդ վարչապետը կի՞ն է լինելու․ էքստրասենս

Դաժան սպանություններ, ընտրակաշառք․ հաջորդ վարչապետը կի՞ն է լինելու․ էքստրասենս Sat, 11 Apr 2026 23:15:35 +0400…

4 ժամ ago

Նիկոլը երկրաշարժից մահաբեր է

Նիկոլը երկրաշարժից մահաբեր է Sat, 11 Apr 2026 23:07:55 +0400 Վերջին 50 տարվա ընթացքում Հայաստանում…

4 ժամ ago

Բանկիրներին կանչել են շտապ խորհրդակցության

Բանկիրներին կանչել են շտապ խորհրդակցության Sat, 11 Apr 2026 23:00:07 +0400 ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ…

4 ժամ ago