«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին

«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին

Fri, 27 Feb 2026 14:46:43 +0400


«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը
«Հայրենիք» կուսակցության գործադիր մարմինը, փետրվարի 26-ի նիստում, բազմակողմանիորեն քննարկեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նախընտրական փուլին բնորոշ զարգացումները։

Արձանագրելով.

1) Իշխանափոխությունը գերակա առաջնահերթություն է, որը բխում է պետության ռազմավարական նպատակներից, իսկ դրա հիմնավորումներն ու պատճառները տարիներ շարունակ ներկայացվել են։

2) Ներքաղաքական սուր լարվածությունը շարունակվում է պահպանվել։

3) Քաղաքական դաշտը շարունակում է բևեռացված մնալ՝ առանց իրական համախմբող պետական գաղափարախոսության և արժեքային հստակ առանցքի։

4) Պետական ինստիտուտների նկատմամբ իրավական և բարոյական պատասխանատվության մեխանիզմները գործնականում չեն ապահովում արդյունավետ հակակշիռներ և վերահսկողություն։

5) Քաղաքական գործընթացները շարունակում են կառուցվել ոչ ինստիտուցիոնալ տրամաբանությամբ, ինչն արգելակում է կայուն պետական զարգացման հնարավորությունը։

6) «Հայրենիք» կուսակցության գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները և Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից, ինչի արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում է ոչ իրատեսական։

7) Ընդդիմադիր դաշտից ընտրությունների մասնակից ուժերի քանակի մեծացումը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում և քաղաքական ռեսուրսների բաշխման անարդյունավետություն, ինչը վերոնշյալ պայմաններում կարող է բացասաբար անդրադառնալ սպասվող ընտրական գործընթացների արդյունքների վրա։
Ամփոփելով արձանագրվածը, մի կողմից նպատակ ունենալով հնարավորին նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը, և մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող, արհեստական դաշինքների և/կամ միավորումների ձևավորման ճանապարհով՝

Կուսակցության գործադիր մարմինը որոշեց․
1. չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին,
2. հորդորել կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին՝ ըստ սեփական նախընտրության,
3. հետևողականորեն շարունակել «Հայրենիք» կուսակցության զարգացման գործընթացը՝ կուսակցաշինության բոլոր ուղղություններով։
Միաժամանակ հայտնում ենք, որ սույն որոշման հետ կապված հարցերին անհրաժեշտության դեպքում կանդրադառնանք ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո՝ ելնելով այն պատասխանատվությունից, որ մինչև ընտրությունները որևէ կերպ չստեղծվի պայման կամ հնարավորություն, որը կարող է վնասել իրական ընդդիմադիր ուժերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Газета «Грапарак» способствовала разводу или лишь невольно раскрыла правду?

Газета «Грапарак» способствовала разводу или лишь невольно раскрыла правду? Fri, 27 Feb 2026 21:30:00 +0400…

4 րոպե ago

Իրական խաղաղության միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյանի հարցազրույցը France 24-ին

Իրական խաղաղության միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյանի հարցազրույցը France 24-ին Fri,…

19 րոպե ago

Смогут ли они удержать это повышение?

Смогут ли они удержать это повышение? Fri, 27 Feb 2026 21:15:00 +0400 Собеседник «Грапарак» —…

19 րոպե ago

«Իմ քայլը» հայտարարություն է տարածել

«Իմ քայլը» հայտարարություն է տարածել Fri, 27 Feb 2026 21:03:00 +0400 Այսօր «Իմ քայլը» բարեգործական…

31 րոպե ago

Հրաժարվել է կաթոլիկությունից, դարձել առաքելական եկեղեցու հետեւորդ

Հրաժարվել է կաթոլիկությունից, դարձել առաքելական եկեղեցու հետեւորդ Fri, 27 Feb 2026 21:00:14 +0400 Հայ առաքելական…

34 րոպե ago

Կատարվեց հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար

Կատարվեց հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Fri, 27 Feb 2026 20:45:00 +0400…

49 րոպե ago