Ակտիվիստ Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների

Ակտիվիստ Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների

Fri, 27 Feb 2026 15:00:48 +0400


«Այսօր ինձ հրավիրել էին զինվորական կոմիսարիատ, որտեղ տեղեկացրին, որ իմ տվյալները ստացել են անվանական կարգով՝ ինձ 25-օրյա վարժական հավաքներին ներգրավելու նպատակով։

Ինձ լռեցնելու նպատակով իմ նկատմամբ կազմակերպվել է մահափորձ, մշտապես ապօրինի՝ առանց իրավական հիմքերի ինձ ձերբակալել են, պրո-թուրքական կուսակցության չգրանցվելու պատճառով առանց որևէ իրավական հիմքի ինձ երեք օրով կալանավորել են, հարուցել են մի շարք շինծու քրեական գործեր։ Այդ աբսուրդային և շինծու քրեական գործերից մի քանիսի շրջանակում ներկայումս դատարանում ինձ դատում են։ Իմ նկատմամբ կիրառվել են տարբեր քաղաքական ճնշումներ։ Երբ պարզ դարձավ, որ այդ միջոցներով հնարավոր չէ սահմանափակել կամ լռեցնել իմ գործունեությունը, կայացվեց որոշում ինձ ներգրավելու 25-օրյա վարժական հավաքների անմիջապես ընտրություններից առաջ՝ փորձելով սահմանափակել իմ կոռուպցիոն բացահայտումների գործունեությունը։
Բանակում չծառայածները, բանակից թռածները, կարծում են, թե հնարավոր է ինձ լռեցնել կամ վախեցնել վարժական հավաքներով։
Բանակում չծառայածների, բանակից թռածների համար դժվար է հասկանալ, որ ինձ համար իմ երկրի պաշտպանության գործին ծառայելը պատիվ է։ Այն, ինչ էլ ես հիմա անում եմ, իմ երկիրը պաշտպանում եմ ներքին թուրք թալանչիներից։

Ստացվում է` Արցախը հանձնելով, այլևս Արցախում բանակի համար զինվորի համալրման անհրաժեշտություն չկա, և ՀՀ-ում պարտադիր զինվորական երկու տարվա ծառայությունը դարձնում են 1,5 տարի։ Եռամսյա վարժական հավաքները դառնում են 25-օրյա, և այս ամենի ֆոնին, անմիջապես ընտրություններից առաջ, զինվորական կոմիսարիատը, ստացած իմ անվանական տվյալների համաձայն, ինձ ներգրավում է 25-օրյա վարժական հավաքների։ Նշեմ նաև, որ ինձ վարժական հավաքների էին հրավիրել նաև 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, երբ հավաքները եռամսյա էին, այլ ոչ թե 25-օրյա»,- նշել է Չախոյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընտանիքի, սիրո եւ ամուսնության մասին

Ընտանիքի, սիրո եւ ամուսնության մասին Fri, 20 Mar 2026 00:30:46 +0400 Այս տարվա ապրիլի 8-ին…

5 ժամ ago

Ադրբեջանցին սպանել է կնոջն ու ինքնասպան եղել

Ադրբեջանցին սպանել է կնոջն ու ինքնասպան եղել Fri, 20 Mar 2026 00:15:23 +0400 Անցյալ գիշերն…

5 ժամ ago

Որ հասցեներում են սպասվում ջրամատակարարումներ. հասցեներ

Որ հասցեներում են սպասվում ջրամատակարարումներ. հասցեներ Thu, 19 Mar 2026 23:59:29 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը…

6 ժամ ago

Ալիևով ու պատերազմով շանտաժ անողին պետք է անընդհատ հիշեցնել

Ալիևով ու պատերազմով շանտաժ անողին պետք է անընդհատ հիշեցնել Thu, 19 Mar 2026 23:47:58 +0400…

6 ժամ ago

Ռուս-Ուկրաինական բանակցությունները դադարեցված են․ Պեսկով

Ռուս-Ուկրաինական բանակցությունները դադարեցված են․ Պեսկով Thu, 19 Mar 2026 23:45:44 +0400 Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը…

6 ժամ ago

3 տարվա ազատազրկում՝ պետական գաղտնիք հրապարակելու համար

3 տարվա ազատազրկում՝ պետական գաղտնիք հրապարակելու համար Thu, 19 Mar 2026 23:30:00 +0400 Ադրբեջանի Նիզամինի…

6 ժամ ago