Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան

Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան

Fri, 27 Feb 2026 15:30:59 +0400


Երգչուհի Անի Թովմասյանը (ավելի հայտնի որպես Շպռոտ), անդրադարձել է Աննա Հակոբյանի հրապարակմանը:

«Աննայի վիդեոն լսեցի: Չգիտեմ, ցավ տեսա ձայնի մեջ։ Գիտեմ, շատերդ չեք հավատում, բայց որպես կին ցավ զգացի։ Տղամարդը շատ անգամ գնում ա իր ամբիցիաների հետևից, իսկ կինը կամ պիտի խոնարհվի և լինի ընկեր իր ամուսնուն, կամ ընտրի անկախությունը, որը լավ տեղ չի տանում։ Սկզբում ազատ կշնչի անկախ կինը, շատ թեթև կզգա։ Հետո կսկսի աշխատել և ինքնուրույնանալ։ Հենց զգաց ինքնուրույն լինելու հաճույքը՝ էլ հետ չես բերի։ Կկոպտանա, բայց կլինի ինքնուրույն։ Ազատության համը տեսած կնոջը դժվար կլինի հետ բերելը։ Հիմա նա կստեղծի միայն իր անձի համար։ Հիմա կենտրոնում Ես-ն է՝ իր անձը։ Կկարդա հոգեբանական գրքեր, թե ինչպես արթնացնես ներքին աղջկան, ֆեմինիստական լիքը դուխ տվող գրքեր։ Որոշ ժամանակ ազատությունը կվայելես։ Եթե փող էղավ՝ կճամփորդես մենակ։ Կփորձես նոր ապրումներ ու նորից կհավատաս Սիրուն։ Կսիրահարվես, բայց սիրտդ կկոտրեն։
Հետո, եթե բախտդ բերի, կոտրված սրտի ժամանակ նորից Աստվածաշունչ կկարդաս, բայց էս անգամ ուրիշ աչքերով։ Սա կլինի էն ժամանակ, երբ ազատ կնոջ կերպարը կհոգնեցնի։ Երբ բոլոր մեդիտացիայի ու յոգայի կուրսերից զզված՝ Քրիստոսին կդիմես։ Ու էս անգամ Սրտով կուզես Հնազանդ լինես Ամուսնուդ՝ ում գլուխը Քրիստոս է։ Եթե բախտդ բերեց, կսկսես կարդալ Հայ փիլիսոփաներից Տաթևացուն, կամ Կողբացուն։ Էս անգամ ուրիշ աչքերով, բայց մինչև Նրանց հասնելը՝ քեզ կգրավեն Դիպակ Չոպրան և Լուիզա Հեյը, Կարլոս Կաստանիեդան կամ Էկհարթ Թոլլեն, Օշոն կամ Կրիշնամուրտին…Կարևորը վերջում տուն գաս ու Ես-դ փնտրելու ժամանակ էգոիստ չդառնաս։ Հոգեբաններին շատ չվստահես և ծնողներիդ չմեղադրես։ Մենակությունը չդառնա կամֆորտ զոնա։
Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բավրայի մաքսակետը ժամանակավորապես փակ է

Բավրայի մաքսակետը ժամանակավորապես փակ է Fri, 27 Feb 2026 17:00:21 +0400 Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում…

15 րոպե ago

Ինչու «Նոան» դուրս մնաց պայքարից

Ինչու «Նոան» դուրս մնաց պայքարից Fri, 27 Feb 2026 16:45:34 +0400 «Նոայի» գլխավոր մարզի Սանդրո…

30 րոպե ago

Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն է

Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն է Fri, 27 Feb 2026 16:30:07 +0400…

45 րոպե ago

Ֆասթ Բանկի հովանավորությամբ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել ևս երկու գիրք

Ֆասթ Բանկի հովանավորությամբ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել ևս երկու գիրք Fri, 27 Feb 2026…

50 րոպե ago

Հե՜յ, Հիպոկրատին հիշող կա՞

Հե՜յ, Հիպոկրատին հիշող կա՞ Fri, 27 Feb 2026 16:15:01 +0400 Բաց նամակ առողջապահության նախարար Ա․…

1 ժամ ago

Ընտանեկան թերթը վախեցած է միջազգային արձագանքից․․․

Ընտանեկան թերթը վախեցած է միջազգային արձագանքից․․․ Fri, 27 Feb 2026 16:00:54 +0400 Առավոտ կանուխ մարդ…

1 ժամ ago