Առաջին անգամ գերիներ են փոխանակել

Առաջին անգամ գերիներ են փոխանակել

Fri, 27 Feb 2026 17:30:05 +0400


Սիրիական փաստացի իշխանությունները եւ դրուզական կազմավորումները, որոնք վերահսկում են Էս-Սուվեյդա քաղաքը, առաջին անգամ անցկացրել են գերիների փոխանակություն՝ անցյալ տարվա ամռանը ունեցած ռազմական բախումներից հետո։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Սիրիական կառավարական աղբյուրների համաձայն, Դամասկոսը ազատ է արձակել դրուզական կազմավորումների 61 բանտարկյալների, որոնք պահվել են Ադըրայի կենտրոնական բանտում, որը գտնվում է Դամասկոսից ոչ հեռու։

Դրուզական ուժերն ազատ են արձակել սիրիական կառավարության 25 անդամների։ Գերիների փոխանակությունն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմտեի հովանու ներքո։ Էս-Սուվեյդայում բախումները դրուզների եւ բեդվինական ցեղերի միջեւ տեղի են ունեցել անցյալ տարվա ամռանը։ Դրանք ուժգնացան այն բանից հետո, երբ հիմնականում դրուզ բնակչություն ունեցող շրջանի մայրաքաղաք ուղարկվեցին կառավարական ուժեր՝ կարգուկանոնը վերականգնելու եւ անկարգությունները ճնշելու համար։

Բախումները հանգեցրեցին Իսրայելի միջամտությանը եւ ավիահարվածներ հասցնելուն։ Իսրայելը աջակցում էր դրուզներին։ Բախումները հարյուրավոր զոհերի պատճառ դարձան։ Արյունահեղությունը կանխելու համար հայտարարվեց համընդհանուր հրադադար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: անգամ

Recent Posts

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս Sun, 22 Mar 2026 17:21:00 +0400…

5 րոպե ago

Եթե դուք էլ եք մտածում, որ արցախցիներս փախած ենք, ուզում եմ մի հարց տալ

Եթե դուք էլ եք մտածում, որ արցախցիներս փախած ենք, ուզում եմ մի հարց տալ Sun,…

8 րոպե ago

Սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակը

Սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակը Sun, 22 Mar 2026 17:15:07 +0400 Հանրապետության տարածքում մարտի…

11 րոպե ago

Բացառված է, ես նման բան չէի կարող ասել․ Փաշինյանը՝ զոհվածի դստերը փախածներ ասելու մասին

Բացառված է, ես նման բան չէի կարող ասել․ Փաշինյանը՝ զոհվածի դստերը փախածներ ասելու մասին Sun,…

13 րոպե ago

Գոռում ու փորձում է նվաստացնել հայ կնոջը, հայ մորն ու նրա երեխային. Թաթոյան

Գոռում ու փորձում է նվաստացնել հայ կնոջը, հայ մորն ու նրա երեխային. Թաթոյան Sun, 22…

15 րոպե ago

Պատրաստ ենք հարթակ տրամադրել Ռուս-Ուկրաինական բանակցությունների համար․ ԱԳ նախարար

Պատրաստ ենք հարթակ տրամադրել Ռուս-Ուկրաինական բանակցությունների համար․ ԱԳ նախարար Sun, 22 Mar 2026 17:00:00 +0400…

26 րոպե ago