Ո՞վ է մանիպուլացնողն ու հարց ձեւախեղողը

Ո՞վ է մանիպուլացնողն ու հարց ձեւախեղողը

Fri, 27 Feb 2026 19:45:23 +0400


«Ճիշտ չէ՝ արտահայտությունները մանիպուլացված, ձեւախեղված բերել ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն»,- ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Թորոսյան Արսենը` ի պատասխան «Կառավարությունում, ի վերջո, քննարկեցի՞ք, հասկացա՞ք, թե թոշակառուներն ինչպես կարող են 10 հազարը ծախսել, որ որոշեցիք 10 հազարով ավելացնել թոշակները» հարցին։ Կարծում եմ, որ այստեղ առկա չէ որեւէ մանիպուլացում կամ ձեւախեղում: Հատկապես որ լրագրողները դժվար թե ի վիճակի լինեն մրցակցել մանիպուլյացիայի «մաստեր կլաս» ցուցադրող վարչապետի ու նրա թիմակիցների հետ:

Եվ հատկապես որ կենսաթոշակներն ավելացնելու փոխարեն, երբ մարդիկ «չէին իմանալու», թե ինչպես դա ծախսեն, այդ միջոցներն առողջապահության ապահովագրությանը հատկացնելու որոշումն ավելի քան ոչ ադեկվատ տարբերակ էր: «65+» տարեկան մարդկանց դեպքում նորմալ սնունդ ու ձմռանը բնակարանում նորմալ ջերմություն ունենալն ավելի կարեւոր է, քան դրանց բացակայության դեպքում առաջացած հիվանդությունների բուժումը: Էլ չասած լուրջ պրոցեդուրաների առումով շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ տեւող հերթերի հանգամանքի մասին: Կարծում եմ, որ դա այն է, ինչ պետք է բժշկական կրթությամբ նախարարը բացատրեր իր վերադասին, որպեսզի վերջինս առաջին երկու երեւույթները՝ սնունդը եւ ջեռուցումը, չհակադրեր երրորդին՝ առողջապահության ապահովագրությանը:

Ես հասկանում եմ, որ երկու անգամ «մեծարգո վարչապետ պարոն Փաշինյանի» վստահությունը կորցրած ու «վերին» կամքով վերականգնած նախարարի համար անհնար բան է լինելու նրան խորհուրդներ տալը, որովհետեւ հայտնի է, որ վերջինս ամենագետ է եւ փորձագետի մակարդակ ունեցող անձ՝ կենսագործունեության համարյա բոլոր ոլորտներում կամ էլ՝ առանց «համարյա»-ի: Իսկ եթե այնուամենայնիվ պարզվում է, որ վերջինս ինչ-որ բանի առումով սխալ բան է ասել կամ արել՝ դա էական չէ, քանի որ ունի դրա հիմնավոր արդարացումը. ինքն այլեւս չի հիշում: Այս առումով է, որ լրագրողներին մանիպուլյացիայի ու ձեւախեղման մեջ մեղադրող նախարարը պետք է ճիշտ հասցեագրեր ասելիքը:

Անցնենք նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի եզրափակիչ մտքին: «Ես չեմ կարծում, որ մեր որեւէ քաղաքացի այլ բան է հասկացել, քան նկատի են ունեցել վարչապետը եւ մենք՝ կառավարության նիստերում քննարկելիս»,- ասել է նա։ Իսկապես, որպես ՀՀ քաղաքացի եւ այն էլ «65+» տարեկան, կարող եմ վկայել, որ ես հասկացել եմ այն, ինչ ցանկացել է կարեւորել նախարարին պաշտոնի նշանակած Փաշինյանը, ինչը եւ ներկայացրի հոդվածի սկզբում: Շուտով 8-րդ տարին կլրանա, ինչ նա բազմել է վարչապետի պաշտոնին, սակայն իսկապես 7 տարի, ինչպես ինքն է ասել, մնացել է առաջին դասարանում: Իհարկե, ասվածն այլ համատեքստում է հնչել, բայց խնդիրն այն է, որ, անկախ իրենից, ինքը ներկայացրել է իր գործունեության մասին ողջ ճշմարտությունը:

Վերջում փորձեմ ըստ էության պատասխանել փաշինյանական՝ «տունը տաքացնելու վրա լրացուցիչ 10 հազարը ծախսելու, երբ այդ տունը չունի կարգին դուռ ու պատուհան» դարակազմիկ մտքին: «Խրուշչովյան» շենքի երկսենյականոց մեր բնակարանը վերանորոգել ենք շուրջ 20 տարի առաջ: Ու, փառք Աստծո, դեռեւս չկա ո՛չ դռան եւ ո՛չ էլ պատուհանի ճեղք, որպեսզի միջանցիկ քամի փչի: Սակայն Երեւանը գտնվում է կլիմայական առումով մերձարեւադարձային գոտու հյուսիսային մասում՝ ծովի մակերեւույթից 850-1300 մետր բարձրության վրա՝ բնութագրվելով չոր ցամաքային կլիմայով: Նոր Նորք թաղամասի բարձրությունն էլ երեւի մոտ է հենց 1300 մետրին, ինչը նշանակում է, որ կարող են լինել ձմեռային ամիսներ, որ բավական ցուրտ լինեն նախորդ տարիների համեմատությամբ: Ու չնայած դռներում ու պատուհաններում ճեղքերի բացակայությանը՝ բնակարանի ջեռուցման համար ծախսվող գումարը կարող է էականորեն տարբերվել միջինացված ինչ-որ գումարից: Ու 10 հազար դրամն էլ գնա դրան:

Ենթադրում եմ, որ արդեն 8-րդ տարին քաղաքի կենտրոնում՝ կենտրոնացված ջեռուցման պայմաններում բնակվող Փաշինյանը դա չի գիտակցում: Վատ չէր լինի, եթե նորքեցիները մեկ մարդու նման՝ հունիսի 8-ին քվեարկեին ոչ թե փաշինյանական ՔՊ-ի, այլ ընդդիմադիր որեւէ դաշինքի օգտին, ինչը կստիպեր, որ Փաշինյանն ի վերջո վերադառնար հայաստանյան իրականություն՝ սեփականը ստեղծելու փոխարեն: Ու գիտակցեր, որ առողջապահության ապահովագրությանը հատկացվող գումարը չի կարող իրենով փոխարինել սննդի, ջեռուցման եւ բարեկեցիկ ապրելու համար անհրաժեշտ այլ ծախսերը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լրագրողները գործադուլ են անում

Լրագրողները գործադուլ են անում Fri, 27 Mar 2026 14:30:56 +0400 Իտալիայում օրը սկսվել է մամուլի…

9 րոպե ago

Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ

Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ Fri, 27 Mar…

14 րոպե ago

Ոստիկանները գնացել են Ալեն Սիմոնյանի հետ վիճած Միքայել Մարգարյանի տուն

Ոստիկանները գնացել են Ալեն Սիմոնյանի հետ վիճած Միքայել Մարգարյանի տուն Fri, 27 Mar 2026 14:24:03…

16 րոպե ago

Պատմության մեջ առաջին անգամ հայերն արեցին դա

Պատմության մեջ առաջին անգամ հայերն արեցին դա Fri, 27 Mar 2026 14:15:32 +0400 Առաջին անգամ…

24 րոպե ago

Կապանում ջրհեղեղ է

Կապանում ջրհեղեղ է Fri, 27 Mar 2026 14:11:26 +0400 Latest news from Secure News Portal…

28 րոպե ago

Մենք եկել ենք խոստանալու՝ այլևս երբեք թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»

Մենք եկել ենք խոստանալու՝ այլևս երբեք թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան» Fri, 27 Mar 2026…

37 րոպե ago