15 տարեկանից փոքրերին սոցցանցերը կարգելեն
Fri, 27 Feb 2026 20:30:08 +0400
Լեհաստանում ցանկանում են ընդունել նոր օրենք, որը կարգելի սոցցանցերից օգտվելը՝ 15 տարեկանից փոքր անչափահասների համար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի Կրթության նախարար Բարբարա Նովացկայան։ Համաձայն Bloomberg պարբերականի, օրենքի նախագիծը նախատեսում է տուգանքներ այն սոցկայքերի համար, որոնք նշված տարիքային շեմից փոքր անչահասների համար հասանելի կպահեն իրենց ծառայությունները։ Օգտատերերի տարիքի ստուգումը եւ ըստ այդմ՝ նույնականացումը եւս դրվում է սոցկայքերի վրա, որպես պատասխանատվություն։
Նախարար Նովացկայան հայտարարել է, որ երեխաների եւ երիտասարդների հոգեկան առողջությունը վատանում է, նրանց մտավոր կարողություններում անկում է դիտվում եւ դրանցում մեղավորության իրենց բաժինն ունեն սոցցանցերը, որտեղ նրանք շատ ժամանակ են անցկացնում։ Այսպիսով, Լեհաստանը միանում է Ֆրանսիային, Գերմանիային, Դանիային, Իսպանիային, որոնք եւս փորձում են համանման ճանապարհով ընթանալ։