«Հրապարակ»․ ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում

«Հրապարակ»․ ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում

Sat, 28 Feb 2026 08:00:44 +0400


ՔՊ-ի՝ կենսաթոշակային տարիքի հասած պատգամավորները ներկուսակցական ընտրություններից եւ նախընտրական ցուցակում ոչ առաջատար տեղ գրավելուց հետո լրջորեն հետաքրքրվում են, թե խորհրդարանի լիազորությունների ավարտից հետո ինչքան պատգամավորական թոշակ են ստանալու։ Նրանցից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում չթաքցրեց, որ ակնկալում է պատգամավորի աշխատավարձին գրեթե հավասար թոշակ ստանալ։ «Իզուր տե՞ղն եմ այսքան թուքումուր կերել»,- բացատրում էր նա եւ կարծում էր, որ պետք է օրենքում փոփոխություն կատարել ու բարձրացնել թոշակները․ ոչինչ չանող մի նախարար 7-8 միլիոն դրամ պարգեւավճար կստանա, նախկին պատգամավորները գոնե մի 500-600 հազար դրամ թոշակ չե՞ն ստանա՝ հարցնում էր նա։ Մենք պարզեցինք, որ պատգամավորական թոշակ ստանում են կենսաթոշակային տարիքում գտնվող այն նախկին պատգամավորները, որոնք մեկ ամբողջական ժամկետ պատգամավոր են եղել, դիցուք՝ նախորդ գումարման խորհրդարանը չավարտեց լիազորությունները` 2018-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ եղան, եւ այդ գումարման պատգամավորները պատգամավորության թոշակից զրկվեցին։ Եթե այս խորհրդարանը մինչեւ նոր ընտրությունները չլուծարվի, ապա ներկայիս թոշակառու պատգամավորների բախտը կբերի, նրանք իրենց պատգամավորական աշխատավարձի 75 տոկոսի չափով, այսինքն` մոտ 400 հազար դրամի չափ ամսական թոշակ կստանան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու են բերման ենթարկել Կանդազին

Ինչու են բերման ենթարկել Կանդազին Mon, 27 Apr 2026 12:49:13 +0400 Գրել ենք, որ այսօր…

13 րոպե ago

Բաց նամակ Փաշինյանին ու Միրզոյանին

Բաց նամակ Փաշինյանին ու Միրզոյանին Mon, 27 Apr 2026 12:45:00 +0400 Բաց նամակ Հայաստանի Վարչապետին…

17 րոպե ago

Բերման են ենթարկել Կանդազին

Բերման են ենթարկել Կանդազին Mon, 27 Apr 2026 12:37:07 +0400 Մեր տեղեկություններով՝ այսօր առավոտյան իր…

25 րոպե ago

Հ1-ի տնօրենը հույս ունի, որ Լուսինե Թովմասյանը մի օր կվերադառնա Հանրային

Հ1-ի տնօրենը հույս ունի, որ Լուսինե Թովմասյանը մի օր կվերադառնա Հանրային Mon, 27 Apr 2026…

49 րոպե ago

Թրամփի վրա կրակողի սենսացիոն հայտարարությունը

Թրամփի վրա կրակողի սենսացիոն հայտարարությունը Mon, 27 Apr 2026 12:00:18 +0400 Ապրիլի 26-ին Վաշինգտոնի «Հիլթոն»…

1 ժամ ago

Տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև

Տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև Mon, 27 Apr 2026 11:49:44 +0400 Ի…

1 ժամ ago