«Հրապարակ»․ Իշխանությունները «զենք գտնելու» օպերացիա են սկսել

«Հրապարակ»․ Իշխանությունները «զենք գտնելու» օպերացիա են սկսել

Sat, 28 Feb 2026 08:05:19 +0400


Մեր տեղեկություններով, իշխանությունը խուճապի մեջ է այն փաստից, որ քրեածին իրավիճակը երկրում չի բարեկավվում: Հատկապես Աջափնյակի արյունալի միջադեպից հետո քննարկել ու հասկացել են, որ եւս մի նման միջադեպ, եւ ոչ մի հույս չեն կարող ունենալ, որ Երեւանից քվե կստանան, ուստի հանձնարարել են պատկան կառույցներին, եւ հատկապես ներքին գործերի նախարարությունը եռանդով անցել է գործի։ Ոստիկանությունից հատ-հատ զանգում են օրինական զենք ունեցողներին, հարցուփորձ անում՝ որտեղ է իրենց զենքը, կիրառո՞ւմ են այն, եւ այլ հարցեր են տալիս։ Ի դեպ, նաեւ պարեկային ծառայության աշխատողներն են վերջին օրերին ռեյդեր անում` ստուգում են մեքենաների ներսն ու դուրսը, ինչը եւս «զենք գտնելու» օպերացիայի շրջանակներում է իրականացվում։ Ներքին գործերի նախարարությունից, ըստ էության, հաստատեցին մեր տեղեկությունը․ «Սահմանված կարգով, ոստիկանների պարտականությունն է՝ հաշվառված զենքերի նկատմամբ հսկողության իրականացումը։ Դա մշտական աշխատանք է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Մեր ու ձեր սրտով» քաղաքական միավորներ ՀՀ֊ում չեն կարող լինել

«Մեր ու ձեր սրտով» քաղաքական միավորներ ՀՀ֊ում չեն կարող լինել Sat, 28 Feb 2026 10:08:21…

9 րոպե ago

Զոհերի մեծ մասը երեխաներ ու կանայք են

Զոհերի մեծ մասը երեխաներ ու կանայք են Sat, 28 Feb 2026 10:00:21 +0400 Աֆղանստանի Խոստ…

17 րոպե ago

Նոր Նորքում քաոսային վիճակ է. ավտոբուսները կանգնել են

Նոր Նորքում քաոսային վիճակ է. ավտոբուսները կանգնել են Sat, 28 Feb 2026 09:56:50 +0400 Latest…

20 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանը 8 տարում Ջրային կոմիտեի 3 ղեկավար է փոխել

«Հրապարակ». Փաշինյանը 8 տարում Ջրային կոմիտեի 3 ղեկավար է փոխել Sat, 28 Feb 2026 09:45:37…

31 րոպե ago

Զոհեր և վիրավորներ կան․ տրամվայը բախվել է խանութին

Զոհեր և վիրավորներ կան․ տրամվայը բախվել է խանութին Sat, 28 Feb 2026 09:30:20 +0400 Միլանում…

47 րոպե ago

«Հրապարակ». Պատասխանատուն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է, իսկ ՀԾԿՀ-ն ավելորդ կառույց է

«Հրապարակ». Պատասխանատուն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է, իսկ ՀԾԿՀ-ն ավելորդ կառույց է Sat, 28 Feb 2026…

1 ժամ ago