«Մեր ու ձեր սրտով» քաղաքական միավորներ ՀՀ֊ում չեն կարող լինել

«Մեր ու ձեր սրտով» քաղաքական միավորներ ՀՀ֊ում չեն կարող լինել

Sat, 28 Feb 2026 10:08:21 +0400


Ժողովուրդ ջան, ընդդիմության միավորում եք պահանջում, հետն էլ բողոքում եք, որ այս կամ այն ընդդիմությունը ձեր սրտով չի։

«Մեր ու ձեր սրտով» քաղաքական միավորներ ՀՀ֊ում չեն կարող լինել։

Ձեր սրտի Նիկոլն էլ, ձեր սրտով չէր, պարզապես դուրս էիք եկել Սերժի դեմ։

Կետ-կետ ասեմ։

1. Ընտրությունը արվում է պրոֆեսիոնալիզմի և անփորձության միջև։ Հասկանում եք չէ, որ անամպ,պուպուշ, բյուրեղյա պրոֆիներ ՀՀ֊ի տնտեսաքաղաքական համակարգում լինել չեն կարող, կենսագրություն ունեցող մարդիկ ունենում են սխալներ, հաճախ խոշոր սխալներ։

Բայց ձեր աչքով տեսաք ,թե ոնց «հեղափոխական ծիրի» կինդեռսյուրպրիզները պրոֆեսիոնալ առումով մնացին կատարելապես ապաշնորհ, բայց կոռուպցիայի դասերը յուրացրին բոլորից լավ։

Դրա համար սրա֊նրա ականջները տեսնելուց առաջ,մտածեք այլ մարմնամասերի մասին,որոնց կանոնավոր առերեսվում ենք ամեն օր։

2. Ձեզ ներշնչում են,որ ընտրությունն աշխարհաքաղաքական է։ Ցավոք`ոչ։Աշխարհաքաղաքական ընտրություն գլոբալ մակարդակով էլ չկա։Նայեք ոնց են փուռը տալիս աշխարհաքաղաքական ընտրություն արած Ուկրաինային ու հասկացեք` աշխարհաքաղաքական ընտրությունը աճպարարություն է,գոնե ներկա պահին,ԱՄՆ այս դիրքորոշման շրջանակներում։

Ձեր տունը չքանդվի,մի անգամ կյանքում ընտրեք ոչ թե ստամոքսը,ոչ թե Պուտինին,ոչ թե Էրդողանին ,կամ Թրամփին։

Հային ընտրեք, հավատացեք, ազգային բաղադրիչը նոր ժամանակների կենսունակության թեստն է`ով պահի կմնա, ով ոչ `ոչ։

Ամեն ուժին որ նայեք հայի և հայկականության պրիզմայով, մշուշը կցրվի։

Անուշ Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանի ինտելեկտուալ կենունակության հեռանկարի վտանգավոր քայքայումը

Հայաստանի ինտելեկտուալ կենունակության հեռանկարի վտանգավոր քայքայումը Sun, 02 Aug 2026 18:30:10 +0400 Ի պատասխան Նիկոլ…

5 րոպե ago

Ո՞ր վեհափառի մասին է խոսքը. վեճ Չախոյանի և «Ուժեղ Հայաստանի» միջև

Ո՞ր վեհափառի մասին է խոսքը. վեճ Չախոյանի և «Ուժեղ Հայաստանի» միջև Sun, 02 Aug 2026…

15 րոպե ago

Տարվա հարսանիքը․ հայտնի են մանրամասներ

Տարվա հարսանիքը․ հայտնի են մանրամասներ Sun, 02 Aug 2026 18:15:23 +0400 Պորտուգալիայի ազգային հավաքականի և…

20 րոպե ago

Նիկոլի հերթական վախը

Նիկոլի հերթական վախը Sun, 02 Aug 2026 18:00:57 +0400 Եվ այսպես, այսօր տեղի ունեցավ ՀՀ…

34 րոպե ago

Դուք կերել եք ԲՀԿ-ի ձայները. Աննա Գրիգորյան

Դուք կերել եք ԲՀԿ-ի ձայները. Աննա Գրիգորյան Sun, 02 Aug 2026 17:45:44 +0400 Latest news…

49 րոպե ago

Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ

Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Sun, 02 Aug 2026…

1 ժամ ago