Բոլորը փնտրում են նրանից տարանջատվելու` փախուստի ճանապարհներ

Բոլորը փնտրում են նրանից տարանջատվելու` փախուստի ճանապարհներ

Sat, 28 Feb 2026 18:45:32 +0400


«Ես կոչ արեցի մեր ժողովրդին՝ ոտքի կանգնել եւ մեր կառավարությանը հեռացնել իշխանությունից` հեղափոխության միջոցով, եթե իրենք համաձայն չեն Ղարաբաղյան շարժման ավարտին: Բայց մինչեւ հիմա ես ՀՀ վարչապետն եմ, եւ, ուստի, ՀՀ ժողովուրդը որոշել է հեղափոխություն չիրականացնել»,- դեմքի ցինիկ արտահայտությամբ Վարշավայում հայտարարում էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Եթե նա մի քիչ ավելի անկեղծ լիներ, ապա պետք է ասեր, որ «դրանից հետո եղան մարդիկ, ովքեր հավատացին իմ անկեղծությանը եւ որոշեցին ինձ հեռացնելուն ուղղված քայլեր անել», բայց նրանք չգիտեին, որ ես միաժամանակ հրահանգ էի տվել ոստիկանությանը, հատուկ ծառայություններին, դատախազությանը, քննչական կոմիտեին եւ երկրում գործող բազմաթիվ այլ ռեպրեսիվ ֆունկցիաներ ունեցող կառույցների` գաղտնալսել, հետապնդել քաղաքացիներին եւ ամենափոքր ընդդիմադիր հակումներ տեսնելու դեպքում կալանավորել նրանց, փակել բանտերում: Արդյունքում ազատությունից եւ ազատ գործելու հնարավորությունից զրկվեցին տասնյակ անմեղ մարդիկ` շարքային քաղաքացիներ, ընդդիմադիր գործիչներ, հոգեւորականներ: Հոգեւորականների թեման առանձին հարց չի, նրանք եւ հատկապես Ամենայն հայոց կաթողիկոսը համաձայն չեն Ղարաբաղյան շարժման ավարտի` իմ եւ Ալիեւի միջեւ կայացած առքուվաճառքի գործարքը փակված լինելու մասին հայտարարությանը եւ բարձրաձայնում են Արցախի եւ արցախցիների իրավունքների հարցը»:

Երբ ռեժիմը կորցնում է հանրային աջակցությունը, եւ մարդիկ ոչ թե չեն վստահում, այլ ատում են ռեժիմի ներկայացուցիչներին, այդ ռեժիմի պաշտպանության միակ զենքը մնում են կեղծիքը, կաշառքը եւ բռնությունը` բլիթի եւ մտրակի քաղաքականություն: Նիկոլ Փաշինյանը՝ որպես շարքային բռնապետ, ոչինչ չի հորինել, նա օգտագործում է արդեն գոյություն ունեցող մեթոդները, ընդ որում` ինտուիտիվ, ինքնապաշտպանության բնազով: Կաշառքի մասին շատ է գրվել եւ խոսվել` թոշակ եւ աշխատավարձ բարձրացնել, իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից թաղամասեր այցելել եւ գազամատակարարման կամ ասֆալտապատման խոստումներ տալ, հիվանդներին անվճար դեղեր կամ բուժօգնություն տրամադրել:

Ինչ վերաբերում է մտրակին. ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանը վերածվել է բռնապետության բաստիոնի. Հայաստանի շրջապատում, շրջապատող երկրներում չկա որեւէ այլ երկիր, որտեղ իշխանությունը նման ցածր հանրային աջակցություն ունենա, որտեղ ռեժիմը հիմնված լինի բացառապես բռնության վրա: Անգամ Ադրբեջանի նման բռնապետական երկրում, Ալիեւն իր տարած հաղթանակների շնորհիվ, իրական հանրային աջակցություն ունի, որպես հաղթած եւ իր խոստումները կատարած ղեկավար:

Մարդկանց, քաղաքացիների նկատմամբ հսկողությունը, հետապնդումը բարձրացվել են ամենաբարձր մակարդակի` Նիկոլի հրահանգով հատուկ ծառայությունները հսկողություն են սահմանել բոլոր ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակների նկատմամբ եւ հետեւում են, թե ով է մտնում, ով դուրս գալիս, հետո գնում են այդ մարդկանց, նրանց ընտանիքի անդամների հետեւից, սպառնում են, վախեցնում՝ աշխատանքից ազատել կամ ինչ-որ վնաս պատճառել: Օրերս տեղեկացա, որ «Մեր ձեւով» շարժման Արմավիրի գրասենյակ մտած մի տղայի հորը սպառնացել են աշխատանքից ազատել, եթե տղան համարձակվի երկրորդ անգամ գնալ այդ գրասենյակ:

Արմավիրի Նորապատ համայնքի բնակիչներից մեկը համարձակվել էր բողոքել, որ իր բնակության հասցեում` առանց իր գիտության եւ համաձայնության, իրեն անծանոթ 6 մարդ են գրանցել, ակնհայտորեն նախընտրական նպատակներով: Նիկոլական բանդերլոգներն այցելել էին այդ խեղճ մարդուն, որն այդ նույն բանդերլոգների պատճառով երկու ամիս առաջ կորցրել էր երիտասարդ տղային, եւ սպառնացել էին վատ հետեւանքներով: Էս մարդիկ չեն հասկանում, որ Նիկոլի իշխանությունը շատ շուտով չի լինելու, իսկ իրենք մնալու են եւ մնալու են առանց Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմից իրենց շնորհված իշխանության:

Նիկոլի՝ իշխանության մնալու միակ հույսը մնացել է երկիրը մի մեծ համակենտրոնացման ճամբար դարձնելը, քանի որ բանտերում այդքան տեղ չկա, մարդկանց ավելի հեշտ է պահել իրենց բնակարաններում՝ տնային կալանքի տակ: Վերջերս կարդացի, որ իշխանությունը 400 հազար էլեկտրոնային հսկողության սարք է պատվիրել, այնպիսին, ինչպիսին հագցնում են տնային կալանքի տակ գտնվող մարդկանց ոտքերին: Առաջին հայացքից մի քիչ անհավանական թիվ համարեցի, մտածեցի՝ դժվար թե այդքան մարդու ուզենան տնային կալանքի ենթարկել: Բայց հետո հասկացա, որ իշխանությունը պահելու համար նույնիսկ այդ թիվը կարող է բավարար չլինել, որովհետեւ իրենց հեռացումը երազողների քանակն արդեն ահռելի չափերի է հասել:

Բոլորը հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս անընդունակ է պահել իշխանությունը, բոլորը փնտրում են նրանից տարանջատվելու, փախուստի ճանապարհներ, հրաժեշտի կամ քավության խոսքեր: Ասում են` մարդ կա, բարձրաստիճան պաշտոնյա, իր տանը բունկեր է կառուցում` այնտեղ երկարատեւ ապաստանի պայմաններով, եւ շինարարներին հանձնարարել է մինչեւ մայիսի վերջն ավարտել աշխատանքները: Բոլոր պարտված ու խայտառակված բռնապետերի վերջը դա է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Արամ Ա

Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Արամ Ա Sun, 01 Mar 2026 00:40:35 +0400 Արամ…

5 րոպե ago

Խամենեիի մարմինը հայտնաբերվել է, նրա մահը հաստատվել է. Իսրայելցի պաշտոնյա

Խամենեիի մարմինը հայտնաբերվել է, նրա մահը հաստատվել է. Իսրայելցի պաշտոնյա Sun, 01 Mar 2026 00:12:12…

34 րոպե ago

Ըստ տարբեր աղբյուրների` Ալի Խամենեին սպանված է

Ըստ տարբեր աղբյուրների` Ալի Խամենեին սպանված է Sun, 01 Mar 2026 00:05:40 +0400 ԱՄՆ-Իսրայելական գործողության…

40 րոպե ago

Ինֆորմացիայի պահման գերժամանակակից նոր կրիչ են ստեղծել

Ինֆորմացիայի պահման գերժամանակակից նոր կրիչ են ստեղծել Sat, 28 Feb 2026 23:30:07 +0400 Microsoft ընկերության…

1 ժամ ago

Իրանը հայտարարել է 200-ից ավելի զոհի մասին

Իրանը հայտարարել է 200-ից ավելի զոհի մասին Sat, 28 Feb 2026 23:15:47 +0400 Իրանը հայտնել…

2 ժամ ago

Հայտնի են «ամենից անառիկ» ֆուտբոլային դարպասապահները

Հայտնի են «ամենից անառիկ» ֆուտբոլային դարպասապահները Sat, 28 Feb 2026 23:00:52 +0400 IFFHS-ը՝ Ֆուտբոլի պատմության…

2 ժամ ago