Ոչ թե 100 տոկոսով չկոռումպացված, այլ 100 տոկոսով ՀՀ հզորացմանը ծառայող

Ոչ թե 100 տոկոսով չկոռումպացված, այլ 100 տոկոսով ՀՀ հզորացմանը ծառայող

Sat, 28 Feb 2026 19:15:43 +0400


Երբ լսում ես կոռուպցիայի դեմ պայքարն ու պետությունը նույնացնող այս իշխանությունների նախընտրական թեզերը, երբ տեսնում ես, թե ինչպես են սրանք այս պետությունը մեկ հարցանոց օրակարգով պետություն դարձում, ակամայից մտածում ես, որ այս մարդիկ ոչ միայն չեն հասկանում, թե ինչ է պետությունը, այլ նաեւ չգիտեն, թե ինչի համար է պետք, որ պետություն ունենաս:

Գիտակցում ես, որ եթե սրանք այսքան բան տեսնելուց հետո անգամ չեն հասկացել, որ ժողովրդի սպասելիքն իրենցից ոչ թե կոռուպցիայի դեմ ավելի շատ պայքարելն է, այլ այդ պայքարը չշահարկելը, ուրեմն չեն էլ հասկանա, որ պետությունը ոչ թե այն է, որը պետք է միայն կոռուպցիայի դեմ պայքարի, այլ՝ այն, որը կոռուպցիայի դեմ պայքարն իր առօրեական խնդիրներից մեկը կհամարի:

Այս իմաստով, այն, որ Հայաստանի օրվա իշխանությունները շատ են ուզում որպես այս երկրի հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկ երեւալ, արդյոք ավելի ճիշտ չէի՞ն վարվի, եթե կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը Հայաստանի Հանրապետության միակ օրակարգը դարձնելուց առաջ, իրենց դրսի պատվիրատուներին հարցրած լինեին, թե ինչ լավ բան է չկոռումպացված երկիր ունենալը Հայաստանին սովորեցնելուց առաջ ապացուցել, որ իրենք կարողացել են իրենց երկրները չկոռումպացված երկիր դարձնել: Թե՞ չկոռումպացված երկիր ունենալու առավելությունները մեզ «սովորեցնողներին» այդ հարցը տալու փոխարեն, նրանք եւս որոշել են կոռուպցիայի դեմ պայքարի «օգտակարության» մասին իրենց գիտելիքներով ու հմտություններով մեզ զարմացնել:

Եթե իրոք այդպես է, ապա մենք շատ ենք ցավում ոչ միայն նրա համար, որ այս երկիրն այսպիսի իշխանություն ունի, այլեւ ցավում ենք նաեւ այս իշխանությունների համար, որ նրանք, արդեն 8 տարի իշխանություն լինելով, այդպես էլ մնացել են 2018 թվականի իրենց պատկերացումների տիրույթում: Մնացել են, որովհետեւ, ի տարբերություն հայ հասարակության, մինչեւ հիմա չեն էլ հասկանում, որ 2026 թվականին արդյունավետ իշխանություն լինելու համար բավարար չեն միայն 2018 թվականի պատկերացումները: Բավարար չեն, որովհետեւ 2026 թվականի Հայաստանում ինչպես արդյունավետ իշխանություն, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն ունեցող իշանություն լինելու համար պետք է ոչ թե ուրիշներին չկոռումպացված երկիր լինելու առավելությունները բացատրել, այլ սեփական թիմի արարքներն ու գործողությունները տեսնել ու ճիշտ գնահատել:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին ու Հայաստանի քաղաքացուն, ապա, ինչպես Հայաստանի օրվա իշխանությունները, այնպես էլ նրանց դրսի պատվիրատուները պետք է վերջապես հասկանան, որ, ի տարբերություն իրենց, Հայաստանն ու Հայաստանի քաղաքացին այլեւս լավ գիտեն, որ այսօրվա Հայաստանին ոչ թե հարյուր տոկոսով կոռուպցիայից զերծ, այլ հարյուր տոկոսով Հայաստանի ու հայության հզորացմանն ու ուժեղացմանը ծառայող տնտեսություն է պետք:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լայնածավալ բարեփոխումներ՝ Ուկրաինայի բանակում․ ի՞նչ է որոշել Զելենսկին

Լայնածավալ բարեփոխումներ՝ Ուկրաինայի բանակում․ ի՞նչ է որոշել Զելենսկին Sat, 13 Jun 2026 18:00:54 +0400 Ուկրաինայի…

12 րոպե ago

Հարց` ինչու է իշխանությունը բոլորիս հիմարի տեղ դնում՝ անհեթեթ հեքիաթներ պատմելով

Հարց` ինչու է իշխանությունը բոլորիս հիմարի տեղ դնում՝ անհեթեթ հեքիաթներ պատմելով Sat, 13 Jun 2026…

27 րոպե ago

Սպանվելուց ավելի քան 4 ամիս անց․ Խամենիի թաղման օրը հայտնի է

Սպանվելուց ավելի քան 4 ամիս անց․ Խամենիի թաղման օրը հայտնի է Sat, 13 Jun 2026…

35 րոպե ago

Վաղն Իրանն ու ԱՄՆ-ն կարող են ստորագրել պատմական համաձայնագիրը

Վաղն Իրանն ու ԱՄՆ-ն կարող են ստորագրել պատմական համաձայնագիրը Sat, 13 Jun 2026 17:30:18 +0400…

43 րոպե ago

Ես կաշառք չեմ ստացել, բայց դու, Նիկո՛լ, կաշառատու ես

Ես կաշառք չեմ ստացել, բայց դու, Նիկո՛լ, կաշառատու ես Sat, 13 Jun 2026 17:15:27 +0400…

57 րոպե ago

Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել Sat, 13 Jun 2026 17:05:21 +0400 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը…

1 ժամ ago