Սամվել Կարապետյանը կարող է վերածվել հայկական Իվանիշվիլու

Սամվել Կարապետյանը կարող է վերածվել հայկական Իվանիշվիլու

Sat, 28 Feb 2026 19:45:16 +0400


ՔՊ-ական պատգամավոր Կարապետյան Մարիան մեղադրում է գործարար Սամվել Կարապետյանին, որ նա, օգտագործելով 3 երկրի քաղաքացի լինելու հանգամանքը, առաջ է տանում իր գործարար շահերը: Այդ թվում՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Վերջին մտքի առումով կասեի, որ ընդամենը ընդդեմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի: Ինչևէ, եթե տիկինը չլիներ ՔՊ-ական, ապա կհասկանար, որ մեր այսօրվա վիճակում մեզ անհրաժեշտ է հենց այնպիսի ղեկավար, ով կկարողանար անկայուն աշխարհում նույն ձևով առաջ տանել մեր պետության շահերը: Եվ ոչ թե իր առաջնորդի նման ցատկոտեր մի աշխարհաքաղաքական բևեռից մյուսը: Ու այդ ցատկերի ընթացքում կորստյան մատներ այն ամենը, ինչ ժառանգություն էր ստացել իր նախորդներից:
Սամվել Կարապետյանին սխալ հանելու մոլուցքով տարված՝ տիկինն առիթը բաց չի թողնում հիշատակելու սահմանադրական դրույթ փոխելու մտադրությունը: Ու դա ներկայացնում է որպես ամենալուրջ խնդիրը, որ կարող էր լինել մեր երկրում: Բայց նա «մոռանում» է, որ 2020-ին, քովիդով պայմանավորված, իշխանության կողմից «մոռացվեց» արդեն հայտարարված հանրաքվեն: Ու ՀՀ ՍԴ նախագահի պաշտոնից Հրայր Թովմասյանին ազատելու համար իր առաջնորդը գնաց ամենա ապօրինի քայլերից մեկին: Սահմանադրության դրույթներ փոխեց այն դեպքում, երբ դրա իրավունքը հիմնական օրենքը չէր տալիս: Ի տարբերություն ապօրինի այդ փոփոխության, «Մեր ձևով»-ի նախաձեռնությունը համապատասխանում է օրենսդրական պահանջներին:

Ի դեպ, Սամվել Կարապետյանին 3 երկրի քաղաքացի լինելու մեջ մեղադրելը (տվյալ համատեքստում այն հենց մեղադրանք է) վկայում է, որ նույնիսկ Եվրամիության կողմից իշխանությանը 15 միլիոն եվրոյի նվիրատվությունը չի փրկում իրավիճակը: Դա հաստատվեց նաև ամուսնալուծության թեմայով էժանագին վոդևիլի ներկայացմամբ՝ մատուցված Հակոբյան Աննայի կողմից: Սա այն դեպքն է, երբ ընդդիմությանը մնում է մի վերջնական հարված հասցնել ինքն իրեն Պապ թագավորին հետ նույնականացնող անձի աթոռին: Ու դրա համար ընդամենը անհրաժեշտ է ընդդիմության միավորվելը: Բայց սա այն հարցն է, որ ես չեմ հասկանում ընդդիմադիր գործիչների վարքագծին: Դա ասում եմ որպես մեկը, ով համարյա ողջ 21-րդ դարը եղել է ընդդիմադիր՝ սկզբում որպես լրագրող, իսկ այնուհետև քաղհասարակության ներկայացուցիչ՝ ՀԿ աշխատակից և անդամ:

Չեմ հասկանում, որովհետև եթե բոլորի նպատակը մեկն է՝ Նիկոլի հեռացումը, ապա պետք է միավորվեն ու մեկ ուժ կազմեն: Պարզ է, որ դա պետք է տեղի ունենա Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի գերակայությամբ: Եթե Նիկոլը փորձի խոչընդոտներ ստեղծել անձամբ Կարապետյանի առջև՝ դա չի կարողանա տարածել ողջ դաշինքի վրա: Այլապես կստացվի, որ նա Ազգային ժողովի ընտրությունից դուրս է թողնում ոչ թե, այսպես ասած, ռուսական կողմնորոշմամբ անձին կամ նրա հիմնադրած կուսակցությանը, այլ ողջ ընդդիմությանը: Չեմ կարծում, թե այդ քայլը կմարսի երկրի ներսում կամ դրսում: Իսկ գլխավոր նպատակին հասնելուց հետո, թող առանձին-առանձին 10, 20 կամ 50 կուսակցություն մասնակցի հաջորդ ընտրությանը: Այդ առումով բոլոր քաղաքական ուժերին օրինակ ցույց տվեց Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը: Եթե ասվածը կյանքի կոչվի, ապա ի դեմս Կարապետյանի մենք կստանանք հայկական Իվանիշվիլուն:

Վանեցյանի «Հայրենիք»-ի օրինակը հիշեցնել տվեց մեկ այլ՝ դրան հակառակ եղելություն: Ժամանակին, ինչպես շատերը, հարգել եմ ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանին: Ով 2022-ին՝ երբ ավարտեց պաշտոնավարումը, ուներ ամենաբարձր վարկանիշն ընդդիմության շրջանում: Սակայն խուսափեց որպես ընդդիմադիր քաղաքականություն մուտք գործելուց: 2025-ի հոկտեմբերին հիմնադրելով «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը՝ որոշեց մասնակցել ԱԺ ընտրություններին: Ինչպես երևում է, Թաթոյանն այն անձն է, ով միտք չունի ներառվելու մեկ ընդհանուր դաշինքում: Ընդհակառակը, փորձում է վերածվել առանցքի՝ իրեն միացնելով այլ շարժումներ և այդ թվում «Հայաքվե»-ն: Հուսով եմ, որ «Միասնության թևեր»-ին կհաջողվի հաղթահարել անցողիկ շեմը, որպեսզի ստեղծվի հետընտրական դաշինք կնքելու հնարավորություն: Նույնը կարելի է ասել նաև «Հայաստան» դաշինքի և այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի առումով:

ՀԳ. Քննարկված թեմայի առումով ներկայացնեմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից մի հատված: «Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է: Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Արամ Ա

Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Արամ Ա Sun, 01 Mar 2026 00:40:35 +0400 Արամ…

2 ժամ ago

Խամենեիի մարմինը հայտնաբերվել է, նրա մահը հաստատվել է. Իսրայելցի պաշտոնյա

Խամենեիի մարմինը հայտնաբերվել է, նրա մահը հաստատվել է. Իսրայելցի պաշտոնյա Sun, 01 Mar 2026 00:12:12…

2 ժամ ago

Ըստ տարբեր աղբյուրների` Ալի Խամենեին սպանված է

Ըստ տարբեր աղբյուրների` Ալի Խամենեին սպանված է Sun, 01 Mar 2026 00:05:40 +0400 ԱՄՆ-Իսրայելական գործողության…

3 ժամ ago

Ինֆորմացիայի պահման գերժամանակակից նոր կրիչ են ստեղծել

Ինֆորմացիայի պահման գերժամանակակից նոր կրիչ են ստեղծել Sat, 28 Feb 2026 23:30:07 +0400 Microsoft ընկերության…

3 ժամ ago

Իրանը հայտարարել է 200-ից ավելի զոհի մասին

Իրանը հայտարարել է 200-ից ավելի զոհի մասին Sat, 28 Feb 2026 23:15:47 +0400 Իրանը հայտնել…

3 ժամ ago

Հայտնի են «ամենից անառիկ» ֆուտբոլային դարպասապահները

Հայտնի են «ամենից անառիկ» ֆուտբոլային դարպասապահները Sat, 28 Feb 2026 23:00:52 +0400 IFFHS-ը՝ Ֆուտբոլի պատմության…

4 ժամ ago