Ապերախտ, ինչպես քրդի անաղուհաց շունը

Ապերախտ, ինչպես քրդի անաղուհաց շունը

Sun, 01 Mar 2026 11:45:00 +0400


Մեր սահմանին պատերազմ է, իսկ մեր էղած չեղածները ընտրարշավ են անում` վարչապեըի գլխավորությամբ, Պաշտպանության նախարարի, մյուս նախարարների , Ազգային ժողովի ՔՊական դեպուտատների մասնակցությամբ… Փոխարեն Ազգային Անվտանգության խորհրդի նիստ անեն ու քննարկեն ներկա իրավիճակում Հանրապետությանը սպառնացող վտանգները։
Ֆեյսբուքի նիկոլամետ զանգվածն ևս իրենց կուռքերից ետ չեն մնում։ Ասում ենք.

֊Սահմանից երկու քայլ էն կողմ պատերազմ է, իշխանությունները բան ու գործ չունե՞ն…

Ասում են.

֊ Ի՞նչ անենք` սգա՞նք…

Խիղճ ունեցողն է սգում, ապերախտ անխիղճը ո՞նց կսգա… Հեռուստացույցերի առաջ հանգիստ խղճով նստած Ամերիկա ենք բալետ անում… Ամերիկա, որը իրանական ռազմական բազաները թողած դեռատի աղջիկների գիմնազիան է խոցում։ Հիսուն զոհված աղջիկ երեխայի դիակ, փլատակներց հանել են, ու դեռ հանում են։ Ավելի ուժգին են երկրպագում Ամերիկային, խելապակաս Պրեզիդենտ Տրամպին, այն նույն Տրամպին` ում առաջին պրեզիդենտության օրոք, իր իսկ լուռ համաձայնությամբ Արցախը հայաթափվեց, երկրորդ պրեզիդենտության ժամանակ Գազան գենոցիդի մատնվեց, ուժի զոռով Վենեսուելան իշխանազրկեց ու դեռ սպառնում է` Կանադային, Կուբային ու Գրելանդիային… Մի երկիր, որի համար իր ազգային շահն ամեն ինչ է, ուրիշի կյանքը` ոչինչ… Եվ հայի կյանքը, որը ուր որ է ոտանակոխ կլինի Զանգեզուրյան միջանցքում։

Աշխարհաքաղաքական գլոբալ տիրույթում հայության մի հատվածի մեջ, կաթոգին, ես կասեի` քաղքենի սեր կա հանդեպ Ամերիկան, որն ավաղ, երբեմն թվում է, թե ավելին է քան հանդեպ իր ազգը։ Այո, մենք մեզ չենք սիրում։ Մենք Ամերիկա ենք սիրում և այդ սերը մեծ է և հզոր , մոտավորապես այնքան, որքան Ամերիկան…

Իսկ մեր քթի տակ զոհվում են մեր պարսիկ եղբայրները, մի երկի, որի մի եղբայրը հին աշխարհում իր երկրում էր թագավոր, մյուսը` Երվանդունիների Հայաստանում, որն հիմա ավելի քան շահագռգռված է մեր անվտանգությամբ, վերջապես, մի ազգություն, որն աշխարհում գենետիկորեն ամենամոտն է հայությանը…
Իսկ ի՞նչ է անհևաժեշտ մեզ.

Ընդամենը զգուշավոր բարեմտություն ու դրանից բխող քաղաքականություն և ոչ գրանիտե անտարբերություն…

28.02.26թ.

Լևոն Ջավախյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչքա՞ն են հարվածելու Իրանին․ Թրամփը ժամկետ է նշել

Ինչքա՞ն են հարվածելու Իրանին․ Թրամփը ժամկետ է նշել Mon, 02 Mar 2026 10:00:25 +0400 ԱՄՆ…

20 րոպե ago

Վարչապետի թեկնածու առաջադրվելու իմ գլխավոր նպատակը իրական խաղաղություն հաստատելն է

Վարչապետի թեկնածու առաջադրվելու իմ գլխավոր նպատակը իրական խաղաղություն հաստատելն է Mon, 02 Mar 2026 09:45:41…

35 րոպե ago

Վերջին նորությունները Իրանի շուրջ այս ժամի դրությամբ

Վերջին նորությունները Իրանի շուրջ այս ժամի դրությամբ Mon, 02 Mar 2026 09:38:08 +0400 Արման Աբովյանի…

43 րոպե ago

ԱՄԷ-ն փակում է իր դեսպանատունը Թեհրանում

ԱՄԷ-ն փակում է իր դեսպանատունը Թեհրանում Mon, 02 Mar 2026 09:30:00 +0400 Արաբական Միացյալ Էմիրությունները…

51 րոպե ago

Լույս չի լինի. Հասցեներ

Լույս չի լինի. Հասցեներ Mon, 02 Mar 2026 09:15:14 +0400 Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական…

1 ժամ ago

Հարվածել են Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոյի շենքին

Հարվածել են Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոյի շենքին Mon, 02 Mar 2026 09:00:55 +0400 Թեհրանում…

1 ժամ ago