Մի շտապեք Իրանի տապալման հարցում․ Խամենեիի մահը լուծում չէ

Մի շտապեք Իրանի տապալման հարցում․ Խամենեիի մահը լուծում չէ

Sun, 01 Mar 2026 12:27:01 +0400


Մի շտապեք Իրանի տապալման հարցում: Խամենեիի մահը լուծում չէ։ Առավել ևս՝ եթե հարցը դիտարկվում է Իրանի ռեժիմի տապալման տրամաբանությամբ։

Իրանը սովորական աշխարհիկ համակարգ չէ։ Այն թեոկրատիա է՝ գաղափարաբանորեն կառուցված կրոնապետություն, որտեղ իշխանության լեգիտիմության աղբյուրը ընտրական մեխանիզմը չէ, այլ աստվածաբանական մանդատը։ Այսպիսի համակարգում առաջնորդը պարզապես քաղաքական դերակատար չէ՝ նա գաղափարի մարմնավորում է, հավատքի խորհրդանիշ։
Աշխարհիկ ռեժիմների տապալման դասական տեսությունները այստեղ մեխանիկորեն չեն աշխատում։ Այստեղ պայքարը ծրագրերի կամ էլիտաների միջև չէ միայն այլ հավատքի, ինքնության և սրբազան ընկալումների դաշտում։ Իսկ հավատքը քաղաքական տեխնոլոգիաներով չի ապամոնտաժվում։

Ավելին՝ հոգևոր առաջնորդի բռնի մահը կարող է տալ բացարձակ հակառակ էֆեկտը։ Թեոկրատական համակարգում նահատակության նարատիվը հզորագույն մոբիլիզացնող ռեսուրս է։ Խամենեիի մահը կարող է վերածվել հանունի մարտիրոսական խորհրդանիշի, որը ոչ թե կթուլացնի համակարգը, այլ կուժեղացնի դրա շուրջ լայն հանրային համախմբումը։ Այդ պարագայում վախը կարող է պարտվել գաղափարին, իսկ արտաքին ճնշումը՝ վերածվել ներքին համախմբման կատալիզատորի։

Պետք է հստակ հասկանալ, եթե խնդիրը ռեժիմի տապալումն է, ապա դա ավտոմատ կերպով չի տեղի ունենալու առաջնորդի սպանության արդյունքում։ Թեոկրատական պետություններում համակարգը վերարտադրվում է ոչ միայն ինստիտուցիոնալ, այլ նախևառաջ գաղափարական հիմքով։ Անձի ֆիզիկական վերացումը չի նշանակում գաղափարի փլուզում այլ հակառակը առասպելացնում և սրբադասում է նրան:

Քաղաքական գործընթացները չեն լուծվում սպանություններով։ Հատկապես երբ խոսքը գնում է գաղափարական պետության մասին։ Ովքեր կարծում են, թե մեկ մարդու մահը բավարար է համակարգը քանդելու և արևմտյան մոդելի պետութուն կառուցելու համար, կամ չեն հասկանում թեոկրատիայի կառուցվածքը, կամ դիտավորյալ պարզեցնում են իրականությունը։ Աշխարհը կառավարում է գաղափարը, իսկ փողը գաղափարն աշխատեցնելու զուտ միջոց է:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանի ապօրինի վարույթի առաջին նիստը կլինի ապրիլի 15-ին

Սամվել Կարապետյանի ապօրինի վարույթի առաջին նիստը կլինի ապրիլի 15-ին Sat, 11 Apr 2026 23:32:30 +0400…

1 ժամ ago

Թագավորի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Թագավորի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել Sat, 11 Apr 2026 23:30:20 +0400 Կամբոջայի թագավոր Նորդոմ Սիամոնին…

1 ժամ ago

Դաժան սպանություններ, ընտրակաշառք․ հաջորդ վարչապետը կի՞ն է լինելու․ էքստրասենս

Դաժան սպանություններ, ընտրակաշառք․ հաջորդ վարչապետը կի՞ն է լինելու․ էքստրասենս Sat, 11 Apr 2026 23:15:35 +0400…

1 ժամ ago

Նիկոլը երկրաշարժից մահաբեր է

Նիկոլը երկրաշարժից մահաբեր է Sat, 11 Apr 2026 23:07:55 +0400 Վերջին 50 տարվա ընթացքում Հայաստանում…

2 ժամ ago

Բանկիրներին կանչել են շտապ խորհրդակցության

Բանկիրներին կանչել են շտապ խորհրդակցության Sat, 11 Apr 2026 23:00:07 +0400 ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ…

2 ժամ ago

Աստված ինքն այցելեց մեր վարչապետին

Աստված ինքն այցելեց մեր վարչապետին Sat, 11 Apr 2026 22:45:17 +0400 Կառավարության նիստի ընթացքում լսվում…

2 ժամ ago