Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ

Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ

Sun, 01 Mar 2026 13:15:00 +0400


«Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ»։ 2026 թվականի փետրվարի 28-ը կարելի է դիտարկել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության կիրառման ընտրողականության խոսուն օրինակ։

Արտաշատ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հետաքրքրվեց քաղաքում կառուցված աչք ծակող շինություններով։ Արտաշատի քաղաքապետի պարզաբանմամբ՝ այդ շինություններից մեկը պատկանում է նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, ով պաշտոնի էր նշանակվել Փաշինյանի վարչապետության շրջանում և հետագայում անցել է կենսաթոշակի։
Ստեղծված իրավիճակում տրամաբանական կլիներ, որ կոռուպցիայի դեմ պայքարը հռչակած իշխանությունները նախաձեռնեին առնվազն փաստերի ստուգում՝ պարզելու համար, թե արդյոք տվյալ շինության կառուցման համար օգտագործված ֆինանսական միջոցների ծագումն օրինական է։ Հատկապես հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է բարձրաստիճան նախկին պաշտոնյայի։ Սակայն հրապարակային արձագանքը սահմանափակվեց քաղաքապետի ձեռքի «բզումով», և որևէ տեսանելի հանձնարարական կամ վերահսկողական գործընթաց այդ պահին չհայտարարվեց։

Քաղաքական ենթատեքստն ավելի ընդգծված է դառնում այն տեղեկության ֆոնին, որ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Արամ Հովհաննիսյանի որդին՝ Հրաչյա Հովհաննիսյանը, ՔՊ վարչության կողմից ընդգրկվել է 2026 թվականի ընտրությունների համամասնական ցուցակում։ Թեև այս փաստն ինքնին իրավական խախտում չի ենթադրում, այն առաջացնում է առնվազն հանրային ընկալման խնդիր, երբ կոռուպցիոն հնարավոր ռիսկեր պարունակող դրվագները չեն ստանում հրապարակային ու իրավական արձագանք։

Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է ոչ միայն քաղաքական հայտարարություններ ու ընդդիմադիրների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթներ, այլև համաչափ և հավասար կիրառվող վերահսկողական մեխանիզմներ ու գործողություններ՝ անկախ անձնական կամ կուսակցական կապերից։ Հակառակ դեպքում ակնհայտ են ընտրողական արդարադատության մոտեցումները, ինչը նվազեցնում է հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն։
01.03.2026 թ.

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թուրքիան չեղարկել է բոլոր չվերթները դեպի Իրան

Թուրքիան չեղարկել է բոլոր չվերթները դեպի Իրան Mon, 02 Mar 2026 13:00:51 +0400 Թուքիայի տրանսպորտի…

10 րոպե ago

Ինչ կարծիք ու դիրքորոշում ունեն հայ օգտատերերը

Ինչ կարծիք ու դիրքորոշում ունեն հայ օգտատերերը Mon, 02 Mar 2026 12:45:05 +0400 Սոցիալական ցանցերում…

26 րոպե ago

Դատապարտում ենք հարձակումներն Իրանի վրա․ Էրդողան

Դատապարտում ենք հարձակումներն Իրանի վրա․ Էրդողան Mon, 02 Mar 2026 12:30:10 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

41 րոպե ago

Կոչ ՔՊ կուսակցության առաջնորդին՝ հարգեք ՀՀ սահմանադրական կարգը

Կոչ ՔՊ կուսակցության առաջնորդին՝ հարգեք ՀՀ սահմանադրական կարգը Mon, 02 Mar 2026 12:24:45 +0400 ՕՐԻՆ-2026…

46 րոպե ago

Պերաշկի ուտելը ազգային անվտանգության չափորոշիչ է

Պերաշկի ուտելը ազգային անվտանգության չափորոշիչ է Mon, 02 Mar 2026 12:15:07 +0400 Պերաշկի ուտելը ազգային…

56 րոպե ago

Ով կհաջորդի Ալի Խամենեիին, ըստ CNN-ի

Ով կհաջորդի Ալի Խամենեիին, ըստ CNN-ի Mon, 02 Mar 2026 12:10:59 +0400 Իրանում միանշանակ պատկերացում…

60 րոպե ago