Ինչ մասնակցություն են ունեցել հատուկ ծառայությունները՝ Խամենեիի սպանության գործում

Ինչ մասնակցություն են ունեցել հատուկ ծառայությունները՝ Խամենեիի սպանության գործում

Sun, 01 Mar 2026 15:30:03 +0400


Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի եւ մյուս բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների սպանության գործողությունն իրականացվել է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջեւ սերտ տեղեկատվական գործակցության արդյունքում։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Համաձայն հոդվածի, ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը դեռ մի քանի ամիս առաջ սկսել էր հետեւել Խամենեիին եւ իմացել էր, որ փետրվարի 28-ի առավոտյան Թեհրանում նրա նստավայրերից մեկում տեղի կունենա նրա եւ բարձրաստիճան իրանցի ներկայացուցիչների հանդիպումը։ Իսրայելական եւ ամերիկյան ուժերը որոշել են փոխել համատեղ գործողության ժամանակը՝ հաշվի առնելով ստացված նոր հետախուզական տվյալները։ Կեսգիշերին ստացված տեղեկությունը օգնել է, որպեսզի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին ու այաթոլլա Խամենեիին սպանեն։ Ամերիկյան ԿՀՎ-ն իսրայելական կողմին փոխանցել է տեղեկություն առ այն, թե տվյալ ժամանակահատվածում որտեղ է գտնվելու Խամենեին ամենայն հավանականությամբ։ Գործողությունը սկսվել է առավոտյան մոտ ժամը 6-ին։ Օդ են բարձրացել իսրայելական ռազմական կործանիչները։ երկու ժամ հինգ րոպե անց՝ առավոտյան 9։40-ին, մեծ հեռահարության հրթիռները հարվածել են այն համալիրը, որտեղ գտնվել է Խամենեին այդ պահին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես Երևանում դա անհնար դարձավ

Ինչպես Երևանում դա անհնար դարձավ Mon, 13 Apr 2026 13:15:16 +0400 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար…

10 րոպե ago

Ակցիան ամեն օր լինելու է

Ակցիան ամեն օր լինելու է Mon, 13 Apr 2026 13:10:16 +0400 Գրել էինք, որ Գլխավոր…

15 րոպե ago

Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով

Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Mon, 13 Apr 2026…

18 րոպե ago

Կբանակցենք Պուտինի հետ, բայց ընկերներ չենք դառնա․ Մադյար

Կբանակցենք Պուտինի հետ, բայց ընկերներ չենք դառնա․ Մադյար Mon, 13 Apr 2026 13:00:52 +0400 Հունգարիայի…

24 րոպե ago

Արտակարգ դեպք՝ Երևանում, երիտասարդը փողոցում մահացել է․ հայտնի է պատճառը

Արտակարգ դեպք՝ Երևանում, երիտասարդը փողոցում մահացել է․ հայտնի է պատճառը Mon, 13 Apr 2026 12:59:17…

26 րոպե ago

Արշակ սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը

Արշակ սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը Mon, 13 Apr 2026 12:46:44 +0400…

39 րոպե ago