ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Sun, 01 Mar 2026 16:00:00 +0400


ՀՀ ԱԳՆ–ից հայտարարել են․ «Մերձավոր Արևելքի երկրներում, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրություններում (համատեղության կարգով՝ Բահրեյն, Սաուդյան Արաբիա), Քուվեյթում (համատեղության կարգով՝ Հորդանան), Կատար, Օմանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով։

Կապ է պահպանվում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ իրավիճակի շուրջ օպերատիվ տեղեկատվություն ստանալու, թռիչքների մեջ ՀՀ քաղաքացիներ լինելու, պայմանները պարզելու և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքներ տանելու նպատակով:

Որոշ դեպքերում ավիաընկերությունների կողմից առաջարկվում են թռիչքների փոփոխման տարբերակներ, իսկ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ իրենք պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը։ Այս մասով լրացուցիչ հաղորդագրություն տարածվել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից։

Հավելենք, որ ներկայումս ԱՄԷ-ում դեսպանությունը օպրետաիվ կապի մեջ է նաև ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն:

Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժիները ևս շարունակում է իրենց գործունեությունը։ ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ թիվ չի գրանցվել։

Իրանի պարագայում երբեմն առկա են կապի խնդիրներ։ ՀՀ դեսպանությունը կապի մեջ է նաև այլ երկրների համապատասխան գործընկերների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ տարածքով տարհանման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։

Դեսպանությունների և ԱԳՆ կողմից տրամադրված թեժի գծի միջոցով անմիջական պատասխաններ են տրվում ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին: Ճշտվում և պարբերաբար թարմացվում է այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը։

ԱԳՆ թեժ գիծը փետրվարի 28-ին և մարտի 1-ին (13:30-ի դրությամբ) ստացել է շուրջ չորս տասնյակ զանգ։ Ի հերքումն սոցիալական որոշ հարթակներում տարածված տեղեկատվության, որևէ զանգ անպատասխան չի մնացել։ Ուղղված հարցերը հիմնականում վերաբերվել են չվերթների վերականգնման կամ Հայաստան տարհանման կամ վերադառնալու այլ հնարավորություններին։

Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։

Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին հետևել տեղական իշխանությունների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից տարածվող պաշտոնական ցուցումներին և տեղեկատվությանը։

Այսօր ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած ԱԽ նիստի մասնակիցները խորն ափսոսանք են հայտնել ցավալի զարգացումների վերաբերյալ, իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

Տարածաշրջանում գտնվող ՀՀ դեսպանությունների կողմից տարածված կոնտակտային տվյալները.
Իրան. +98 902 0059927
Իսրայել. +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144
Արաբական Միացյալ Էմիրություններ. +971 506144624, +971509367385, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն. +971 58 567 0993
Քուվեյթ․ +965 25322175, +965 90065454, +965 25322174
Օման. +968 93812337
Կատար․ +974 44919232, +974 33303979
ԱԳՆ. +37455620111 (նաև WhatsApp)»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարվածել են Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոյի շենքին

Հարվածել են Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոյի շենքին Mon, 02 Mar 2026 09:00:55 +0400 Թեհրանում…

5 րոպե ago

Մեզ մոտ յուրաքանչյուր նոր առաջնորդ սկսում է նրանից, որ Սահմանադրությունը փոխում է իր համար․ Թաթոյան

Մեզ մոտ յուրաքանչյուր նոր առաջնորդ սկսում է նրանից, որ Սահմանադրությունը փոխում է իր համար․ Թաթոյան…

9 ժամ ago

Բրունո Մարսը նոր ալբոմ է թողարկել

Բրունո Մարսը նոր ալբոմ է թողարկել Sun, 01 Mar 2026 23:45:00 +0400 Աշխարհահռչակ կատարող Բրունո…

9 ժամ ago

Լույս չի լինի հետևյալ հասցեներում

Լույս չի լինի հետևյալ հասցեներում Sun, 01 Mar 2026 23:30:00 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ…

10 ժամ ago

«Сегодня объявят о разводе, завтра — о венчании: шоу должно продолжаться»

«Сегодня объявят о разводе, завтра — о венчании: шоу должно продолжаться» Sun, 01 Mar 2026…

10 ժամ ago

Հրապարակվել է սպանված Խամենեիի թոռնուհու լուսանկարը

Հրապարակվել է սպանված Խամենեիի թոռնուհու լուսանկարը Sun, 01 Mar 2026 23:09:58 +0400 Նախօրեին սպանված «Ռահբար»…

10 ժամ ago