Արքայա՞զնն է համոզել Թրամփին հարձակվել Իրանի վրա

Արքայա՞զնն է համոզել Թրամփին հարձակվել Իրանի վրա

Sun, 01 Mar 2026 17:00:00 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է լայնածավալ հարձակումներ սկսել Իրանի դեմ՝ չնայած դաշնային հետախուզության գնահատականներին, որ Թեհրանը, հավանաբար, չի կարող անմիջական սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի համար առաջիկա տասնամյակում, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ չորս աղբյուրների։

Ըստ նրանց, որոշումը կայացվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ երկու հիմնական դաշնակիցների՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի կողմից շաբաթներ շարունակ լոբբինգից հետո։

The Washington Post-ը հաղորդում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը ճնշում են գործադրել Թրամփի վրա՝ զգուշացնելով, որ ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժի կիրառումից զերծ մնալը միայն կամրապնդի Իրանը և կվնասի ամբողջ տարածաշրջանին։

Թերթը նշում է, որ Իսրայելի վարչապետը բացահայտորեն քարոզարշավ է իրականացրել իրանական խնդրի ռազմական լուծման համար, մինչդեռ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը գործել է կուլիսներում՝ հաճախակի զանգահարելով Թրամփին պատերազմի սկսվելուց առաջ և համոզելով նրան դրա անհրաժեշտության մեջ։

Միևնույն ժամանակ, ըստ թերթի աղբյուրների, թագաժառանգը զանգահարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին և վստահեցրել, որ թագավորությունը թույլ չի տա, որ իր օդային տարածքը օգտագործվի Իրանի վրա հարձակումների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դժգոհել է ինտերնետի արագությունից

Դժգոհել է ինտերնետի արագությունից Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

2 ժամ ago

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ Sun, 15 Nov 2026 23:30:29 +0400 Բրազիլիայի…

2 ժամ ago

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր Sun, 15 Nov 2026…

2 ժամ ago

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան Sun, 15 Nov 2026 23:13:10 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի…

3 ժամ ago

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին Sun, 15 Nov 2026 23:10:12 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության…

3 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել Sun, 15 Nov 2026 23:04:40 +0400 Վրաստանում…

3 ժամ ago