Ռոնալդուն վնասվածք է ստացել
Sun, 01 Mar 2026 19:32:19 +0400
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուն, ով հանդես է գալիս «Ալ Նասեր» ակումբի կազմում, «Ալկ Ֆաթիհ» հետ ունեցած հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել։ Հանդիպումը եղել է արտագնա։ Խաղի 81-րդ րոպեին Ռոնալդուն վնասվածքով հեռացել է դաշտից։ Նրա ոտքի վնասված հատվածի մոտ դրել են սառույց։ Նշենք, որ ներկայումս, խփած քսանմեկ գոլերով Ռոնալդուն Սաուդական առաջնության վարկանիշային ցանկում երրորդ տեղն է զբաղեցնում ռմբարկուների շրջանում։ Հիշեցնենք, նաեւ, որ Ռոնալդուն արդեն 41 տարեկան է։