Այս հաշվարկներում կարևոր տեղ է զբաղեցնում TRIPP-ը

Այս հաշվարկներում կարևոր տեղ է զբաղեցնում TRIPP-ը

Sun, 01 Mar 2026 19:45:49 +0400


Իսրայել–ԱՄՆ հարվածները. գեոտնտեսական մեծ հաշվարկը։

Իրանի նկատմամբ իսրայելա-ամերիկայն հարվածները պետք է դիտարկել ոչ միայն ռազմական-անվտանգային, այլ նաև՝ գեոտնտեսական հարթությունում։ Այս չափման մեջ գլխավոր հարցը էներգետիկ հոսքերի վերահսկումն է և դրանց միջոցով գլոբալ ազդեցության վերաձևավորումը։

Առաջին առանցքը Հորմուզի նեղուցն է։ Այստեղով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20–25%-ը և հեղուկացված բնական գազի մինչև 30%-ը։ Սա գլոբալ էներգետիկ շուկայի «սեղմման կետն» է։ Իրանը բազմիցս սպառնացել է դրա հնարավոր բլոկավորմամբ։ Եթե Վաշինգտոնը հասնի Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխության՝ ապահովելով վավերացնել 1982 թ. ՄԱԿ-ի ծովային կոնվենցիան, ապա իրավական հարթությունում կսահմանափակվի Թեհրանի կարողությունը խոչընդոտելու նավարկությունը։ Սա ամբողջությամբ տեղավորվում է ԱՄՆ նավթային ռազմավարության մեջ։

Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Վենեսուելայի ուղղությունը։ Վաշինգտոնի ակտիվությունը Կարակասի շուրջ փաստացի նպատակ ունի վերահսկելի դարձնել Վենեսուելայի հսկայական նավթային պաշարները և ամրապնդել ԱՄՆ դիրքերը որպես առանցքային արտահանող և շուկայի կարգավորող։ Հորմուզի վերահսկումն ու Վենեսուելայի ռեսուրսների տնօրինումը միասին ձևավորում են գլոբալ մատակարարման կառավարման նոր կոնֆիգուրացիա։

Երկրորդ առանցքը Կասպից ավազանն է։ Իրանում նոր քաղաքական իրականության ձևավորման պարագայում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի վավերացումը կարող է ստեղծել նոր իրավաքաղաքական հիմքեր՝ ԱՄՆ ռեգիոնալ շահերի առաջխաղացման համար։ Այս հաշվարկներում կարևոր տեղ է զբաղեցնում TRIPP-ը, որը պետք է դիտարկել որպես ավելի լայն գեոռազմավարության մաս։ Եթե վավերացման արդյունքում ստեղծվեն նախադրյալներ Անդրկասպյան գազամուղի կառուցման համար, ապա ԱՄՆ-ը հնարավորություն կստանան ուժեղացնել ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, զսպել Ռուսաստանին և ազդել դեպի ԵՄ ածխաջրածինների արտահանման դիվերսիֆիկացիոն ռազմավարության վրա՝ TRIPP-ով: Վերջինիս նախատեսվող 500 մ լայնությունը արդեն իսկ վկայում է, որ նախագիծը շատ ավելի լայն կոնֆիգուրացիայի մասին է:

Երրորդ ուղղությունը Չինաստանն է։ Իրանը Չինաստանի համար առանցքային նավթամատակարարներից է։ Ու այս առումով Իրանի նկատմամբ ճնշումը տեղավորվում է ԱՄՆ-Չինաստան գեոտնտեսական պատերազմի տրամաբանության մեջ։ Նավթային հոսքերի վերահսկումը նշանակում է ազդեցություն Պեկինի արդյունաբերական և ֆինանսական կայունության վրա։

Վերջապես՝ դոլարի հարցը։ Նավթային շուկաների վերահսկումը ԱՄՆ-ի գլխավոր գեոքաղաքական գործիքի՝ դոլարի ամրապնդման առանցքային մեխանիզմներից է։ Վերջին հինգ տարում միջազգային գործարքներում դոլարի կշիռը նվազել է՝ 61%-ից հասնելով 41%-ի։ Նավթի շուկաներում ԱՄՆ դիրքավորման ուժեղացումը կարող է կանգնեցնել կամ նույնիսկ հետ շրջել այս միտումը։ Էներգետիկ հոսքերի դոլարայնացումը նշանակում է ֆինանսական լծակների վերականգնում։

Իսրայելի հարվածների ֆոնին նավթի գինն արդեն աճել է մոտ 3%-ով՝ մոտենալով 73 ԱՄՆ դոլարի։ Սա շուկայի առաջին արձագանքն է։ Սակայն հարցը ոչ թե կարճաժամկետ գնային տատանումներն են, այլ այն, թե ով է վերահսկելու հումքային միջանցքները և դրանցից բխող ֆինանսական հոսքերը։

Հարվածները պետք է դիտարկել որպես մեծ վերաձևավորման փորձ։ Խոսքը միայն Իրանի մասին չէ։ Խոսքը գլոբալ գեոտնտեսական ճարտարապետության վերահսկման մասին է։

Վահե Դավթյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսական ինքնաթիռ են խոցել․ մանրամասներ

Ռուսական ինքնաթիռ են խոցել․ մանրամասներ Wed, 08 Jul 2026 16:00:19 +0400 Ուկրաինայի ռազմաօդային ուժերը ռուսական…

4 րոպե ago

Արդարության վերականգնման ժամանակը գալու է

Արդարության վերականգնման ժամանակը գալու է Wed, 08 Jul 2026 15:33:56 +0400 «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության…

31 րոպե ago

Ռազմական հանցագործ Բաքուն հանցանք է համարում ադրբեջանցիների մասնակցությունը պատերազմներին

Ռազմական հանցագործ Բաքուն հանցանք է համարում ադրբեջանցիների մասնակցությունը պատերազմներին Wed, 08 Jul 2026 15:30:52 +0400…

34 րոպե ago

Աղավնի է թռցնում, չի թռչում, առյուծ են քնեցնում, չի զարթնում․․․

Աղավնի է թռցնում, չի թռչում, առյուծ են քնեցնում, չի զարթնում․․․ Wed, 08 Jul 2026 15:15:42…

49 րոպե ago

120 հազար հայերի բռնի տեղահանումը բացահայտել են միջազգային հանրության անգործությունը

120 հազար հայերի բռնի տեղահանումը բացահայտել են միջազգային հանրության անգործությունը Wed, 08 Jul 2026 15:06:33…

58 րոպե ago

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է թիմակիցների հետ

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է թիմակիցների հետ Wed, 08 Jul 2026 15:01:32 +0400 «Հայաստան» դաշինքի առաջնորդ…

1 ժամ ago