Իսրայելը փորձում է ներքաշել Պարսից ծոցի երկներին պատերազմի մեջ

Իսրայելը փորձում է ներքաշել Պարսից ծոցի երկներին պատերազմի մեջ

Sun, 01 Mar 2026 21:52:22 +0400


Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. «Իսրայելը փորձում է ներքաշել Պարսից ծոցի երկներին պատերազմի մեջ:

Այսօր հայտնի դարձավ, որ Իսրայելը դիվանագիտական խողովակներով ԱՄԷ-ին առաջարկել է օգտվել ստեղծված իրավիճակից՝ գրավելով երեք վիճելի կղզիները՝ Աբու-Մուսան, Մեծ և Փորք Թունբը:

1971 թ.-ից ի վեր նշված կղզիները Իրանի ու ԱՄԷ-ի միջև տարածքային վեճի առարկա են հանդիսանում:

Կղզիների ռազմավարական նշանակությունը կայանում է նրանում, որ դրանք գտնվում են Հորմուզի նեղուցի մուտքի մոտ և, հետևաբար, թույլ են տալիս վերահսկել նավահանգիստներն ու Պարսից ծոց-Օմանի ծոց երթևեկության ուղիները:

Այս դիրքը թույլ է տալիս ոչ միայն հետևել և կառավարել լցանավերի ընթացքը, այլև անհրաժեշտության դեպքում գործարկել ճնշման ու ստրատեգիական ազդեցության լծակներ տարածաշրջանային ուժերի վրա:

Ու դա Իրանի զինանոցի առանցքային տարրերից է՝ Մերձավոր Արևելքում ամենամասշտաբային հրթիռային համակարգի հետ մեկտեղ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չարաբաստիկ խողովակը հեռացրին Փամբակ գետի վրայից

Չարաբաստիկ խողովակը հեռացրին Փամբակ գետի վրայից Thu, 18 Jun 2026 13:06:38 +0400 Վանաձորի 3-րդ մաս…

9 րոպե ago

Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան

Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Thu, 18 Jun 2026 13:03:30 +0400 Latest news from…

12 րոպե ago

Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են

Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են Thu, 18 Jun 2026 13:00:29 +0400 Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո», «Դոմոդեդովո»…

15 րոպե ago

Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են

Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են Thu, 18 Jun 2026 13:00:29 +0400 Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո», «Դոմոդեդովո»…

15 րոպե ago

Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ նիստին

Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ նիստին Thu, 18 Jun 2026 12:59:08 +0400 ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա…

16 րոպե ago

Գագիկ Խաչատրանն ու որդիները ձրի՞ են շինթույլտվություններ ստացել. հարց` Նիկոլ Փաշինյանին

Գագիկ Խաչատրանն ու որդիները ձրի՞ են շինթույլտվություններ ստացել. հարց` Նիկոլ Փաշինյանին Thu, 18 Jun 2026…

19 րոպե ago