Բրունո Մարսը նոր ալբոմ է թողարկել
Sun, 01 Mar 2026 23:45:00 +0400
Աշխարհահռչակ կատարող Բրունո Մարսը թողարկել է նոր երաժշտական ալբոմ, որը կոչվում է The Romantic։ Վերջին տասնամյակի ընթացքում սա երաժշտի առաջին ստուդիական աշխատանքն է։ Ալբոմում 10 կատարումներ են մտել, այդ թվում նաեւ՝ I Just Might երգն ու նրա ռեմիքսը։ Տեղի է ունեցել նաեւ Risk It All երգի տեսահոլովակի պրեմիերան։ Այն պատմում է մի սիրո պատմություն, որը սկիզբ առնելով եկեղեցական խորանից, հասնում է մինչեւ խորը ծերություն։ Նշենք, որ այս տարի Մարսը նաեւ իրականացնելու է համաշխարհային համերգային ճամփորդություն, որը մեկնարկելու է Լաս Վեգասում՝ ապրիլի 10-ից։