Հարվածել են Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոյի շենքին
Mon, 02 Mar 2026 09:00:55 +0400
Թեհրանում Իրանի պետական հեռուստատեսության գրասենյակը հարվածի է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
«Իրանի պետական հեռուստառադիոընկերության գրասենյակի մի մասը հարվածի է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից», – ասվում է հաղորդագրության մեջ:
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին Իսրայելի կողմից ԻԻՀ-ի դեմ սանձազերծված 12-օրյա պատերազմի ժամանակ ևս Իրանի պետական հեռուստատեսության շենքը ենթարկվել է հարվածների։