Ինչու են կարկանդակ ուտում, երբ Իրանում պատերազմ է

Ինչու են կարկանդակ ուտում, երբ Իրանում պատերազմ է

Mon, 02 Mar 2026 13:23:42 +0400


Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը արձագանքել է տարածվող քննադատություններին՝ կապված տարածաշրջանային լարվածության և պաշտպանության ոլորտում իրականացվող քայլերի հետ։

Նա նշել է, որ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհուրդի նիստ, և պատասխանատու կառույցները զբաղվում են առկա մտահոգությունները փարատելու ուղղությամբ աշխատանքներով։ Փոխնախարարը շեշտել է, որ պետք է հաշվի առնել գործող իրողությունները և այդ հիմքով շարունակել աշխատանքը։

Անդրադառնալով քննադատություններին, թե տարածաշրջանում իրավիճակը լարված է, իսկ պաշտպանության նախարարը համայնքներում է շրջում, ավտոբուսում կարկանդակ են ուտում, Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղ իրավիճակ է, և համապատասխան մարմինները կատարում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ անվտանգության ապահովման համար։ Նրա խոսքով՝ խաղաղությունը առկա է, և հենց այդ իրողությունից ելնելով պետք է առաջ շարժվել։

Փոխնախարարը հրաժարվել է պատասխանել այլ հարցերի, այդ թվում՝ լրագրողների հետաքրքրությանը, թե Իրանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին արդյոք ՀՀ բանակը բերված է բարձր պատրաստվածության աստիճանի, կամ կան քաղաքացիների հնարավոր ներթափանցման փորձեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ոսկեվանի եկեղեցու գանձանակը 2-րդ անգամ են թալանել

Ոսկեվանի եկեղեցու գանձանակը 2-րդ անգամ են թալանել Mon, 02 Mar 2026 20:15:00 +0400 Նոյեմբերյան համայնքի…

13 րոպե ago

Ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքը նկարահանած ոստիկանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել

Ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքը նկարահանած ոստիկանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել Mon, 02 Mar…

24 րոպե ago

Ինչու է Փաշինյանը բաժանվում, պերաշկի ուտում ու մարզային էքսկուրսիաների գնում

Ինչու է Փաշինյանը բաժանվում, պերաշկի ուտում ու մարզային էքսկուրսիաների գնում Mon, 02 Mar 2026 20:00:00…

28 րոպե ago

Մեր երկրում պիտի վերականգնվի իրապես ճիշտ և հստակ լիազորություններով նախագահի ինստիտուտը

Մեր երկրում պիտի վերականգնվի իրապես ճիշտ և հստակ լիազորություններով նախագահի ինստիտուտը Mon, 02 Mar 2026…

53 րոպե ago

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ հարվածների նոր ալիքի մասին

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ հարվածների նոր ալիքի մասին Mon, 02 Mar 2026 19:29:26…

59 րոպե ago

Այս նամակով առաջարկում եմ քննարկել միակ հնարավորությունը

Այս նամակով առաջարկում եմ քննարկել միակ հնարավորությունը Mon, 02 Mar 2026 19:17:22 +0400 Հագելի գործընկերներ,…

1 ժամ ago