Նեթանյահուն է հրամաններ տալիս Թրամփին. Ջեֆրի Սաքս

Նեթանյահուն է հրամաններ տալիս Թրամփին. Ջեֆրի Սաքս

Mon, 02 Mar 2026 14:15:42 +0400


Իրանի վրա հարձակմամբ ԱՄՆ-ն փորձում է պահպանել իր համաշխարհային առաջնորդությունը, NDTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ և էկոնոմիստ Ջեֆրի Սաքսը:
«Սա ԱՄՆ-ի փորձն է՝ շարունակելու կամ պահպանելու իր համաշխարհային գերիշխանությունը։ Սա Մերձավոր Արևելքի վերահսկողության համար պատերազմ է, սա Մերձավոր Արևելքի նավթի վերահսկողության համար պատերազմ է։ Սա բոլորովին էլ այն չէ, ինչ Դոնալդ Թրամփն ասել է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու պատճառների մասին՝ դա պարզապես կայսերական սուտ է։ Սա կայսերական պատերազմ է, սա շատ դաժան պատերազմ է, և, հավանաբար, Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, պետք է ասեմ։ Հուսով եմ՝ սա միջուկային պատերազմի մեկնարկ չէ, բայց կարծում եմ՝ սա համաշխարհային պատերազմ է, սա համաշխարհային գերիշխանության համար պատերազմ է»,-ասաց Սաքսը:

Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորը վստահ է, որ այս պատերազմը վնասելու է Հնդկաստանին և բնականաբար Չինաստանին: «Ասիան այս պատերազմում ամենաշատ կորցնողն է, պարտվողն է և սա ամբողջությամբ հանցավոր գործողություն է»,-հավելեց Սաքսը:

Ինչ վերաբերվում է Իսրայելի ու ԱՄՆ-ի հայտարարությանը, թե իրենց նպատակը Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելն է, ապա այդ հայտարարությունն առնվազն անհասկանալի է, որովհետև Իրանը բանակցությունների մեջ էր ԱՄՆ-ի հետ, և հենց Թրամփն էր, որ խախտեց համաձայնությունը ու ստեղծեց այս իրավիճակը, կարծում է Սաքսը:

«ԱՄՆ-ն աշխարհի ամենաբռնի երկիրն է աշխարհում, և սրա հետևում ոչ միայն Թրամփն է, սա ԿՀՎ-ի երկարաժամկետ ծրագիրն է, որը շատ վտանգավոր է , և սա ԱՄՆ-ի Մերձավոր ԱՐևելքի վերահսկողության, ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանության մասին է»,- շեշտում է պրոֆեսրոը:
Ինչ վերաբերում է Նեթանյահուի և Թրամփի միջև նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցին, թե ինչ կարող էին նրանք քննարկել, Սաքսն ասել է․«Թրամփը լսել է Նեթանյահուի հրամանները՝ ամեն ինչ շատ պարզ է և Նեթանյահուն եկավ անցած շաբաթ ու հրահանգեց պատերազմ սկսել, ու պատերազմը սկսվեց: Միացյալ Նահանգներն այս պատերազմում առաջնորդող ուժը չէ… Միացյալ Նահանգների հասարակությունը կտրուկ դեմ է այս պատերազմին, բայց ամերիկյան հասարակությունը հնարավորություն չունի ազդել այս գործընթացների վրա: Մենք սահմանադրական պետություն չենք, մենք ռազմական պետություն ենք, որտեղ Թրամփն ունի իշխանություն»,-հայտարարել է Սաքսը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

2 ժամ ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

2 ժամ ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

2 ժամ ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

2 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

3 ժամ ago