Պետական իշխանության որևէ մարմնի միջամտությունը նշված գործընթացներին հակաիրավական է

Պետական իշխանության որևէ մարմնի միջամտությունը նշված գործընթացներին հակաիրավական է

Mon, 02 Mar 2026 15:55:01 +0400


Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի 19 հոգևոր հովիվների հայտարարությունը, համաձայն որի՝ դատարանի որոշումն անհամատեղելի է Եկեղեցու կանոնական կյանքի և քահանայական (եկեղեցական) կոչման և ծառայության հետ, իրավաբանորեն հիմնավորված է՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով❕
Հոգևոր հայրերը գրագետ և հիմնավոր կերպով ներկայացնում են, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցի կատարումն անհնար է ելնելով սրբազան պարտավորությունից՝ Աստծո և հավատավոր ժողովրդի հանդեպ։
Ցանկացած կրոնական կազմակերպության ինքնակառավարման բացառիկ տիրույթին են առնչվում՝
հոգևորականին կարգալույծ հռչակելու,
հոգևոր պաշտոնի նշանակելու
կամ հոգևոր պաշտոնից ազատելու հարցերը։

Պետական իշխանության որևէ մարմնի կամ ներկայացուցչի միջամտությունը նշված գործընթացներին հակասահմանադրական և հակաիրավական է
Մեջբերում հայտարարությունից
«Այս առումով պետական իշխանության միջամտությունը և աշխարհիկ անձանց կողմից հոգևորականի կեղծ կարգավիճակ շնորհելը կհանգեցնի Սուրբ Խորհուրդների և սրբությունների պղծությանը։ Մյուս կողմից՝ նվիրապետական աստիճանից զուրկ անձի ենթակայության տակ մեր ծառայությունը կարող է մեզ և մեր հավատացյալներին կանգնեցնել կանոնական նզովքի վտանգի առաջ»։

Գոհար Մելոյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տարադրամի շուկան՝ հոկտեմբերի 7-ին

Տարադրամի շուկան՝ հոկտեմբերի 7-ին Wed, 07 Oct 2026 14:15:56 +0400 Հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի բանկերում…

12 րոպե ago

ՔԿ նախագահի հրաժարականից հետո կարող ենք պահանջել նաև Ֆինանսների նախարարի հրաժարականը

ՔԿ նախագահի հրաժարականից հետո կարող ենք պահանջել նաև Ֆինանսների նախարարի հրաժարականը Wed, 07 Oct 2026…

22 րոպե ago

Իրկուտսկում ժանտախտ չկա․ Ռուսաստանը պատասխանել է ԱՀԿ-ին

Իրկուտսկում ժանտախտ չկա․ Ռուսաստանը պատասխանել է ԱՀԿ-ին Wed, 07 Oct 2026 14:00:42 +0400 Առողջապահության համաշխարհային…

27 րոպե ago

«Ռուսական բանակը Պուտինի ծննդյան օրը մեզ նվիրեց․․․»․ Զելենսկու արձագանքը

«Ռուսական բանակը Պուտինի ծննդյան օրը մեզ նվիրեց․․․»․ Զելենսկու արձագանքը Wed, 07 Oct 2026 14:00:33 +0400…

28 րոպե ago

Լարված իրավիճակ․ քաղաքացիները ճանապարհ են փակել

Լարված իրավիճակ․ քաղաքացիները ճանապարհ են փակել Wed, 07 Oct 2026 13:44:03 +0400 Latest news from…

44 րոպե ago

Ալժիրը ԵՄ-ի միջոցով ռազմական բեռներ է տեղափոխում Ռուսաստան․ ԶԼՄ

Ալժիրը ԵՄ-ի միջոցով ռազմական բեռներ է տեղափոխում Ռուսաստան․ ԶԼՄ Wed, 07 Oct 2026 13:30:34 +0400…

58 րոպե ago