Ինչու՞ պերաշկի ուտելը խաղաղություն չէ

Ինչու՞ պերաշկի ուտելը խաղաղություն չէ

Mon, 02 Mar 2026 16:45:28 +0400


Քաղաքականությունը միշտ չէ, որ խոսում է փաստերով։ Հաճախ այն խոսում է պատկերներով։ Մի բաժակ սուրճ, մի զբոսանք, մի ժպիտ, մի պերաշկի։ Հասարակությունը երբեմն ավելի արագ արձագանքում է այդ պատկերներին, քան հարյուր էջանոց ռազմավարությանը։

Նիկոլ Փաշինյանը դա լավ է հասկանում։ Մղոններով հեռու լինելով լուրջ դիվանագիտությունից ու քաղաքականությունից, նա մերձ կապի մեջ է հասարակությանը մոլորեցնելու մանիպուլյացիաներին։ Գիտի, որ հայկական մշակույթում սեղանը պարզապես սեղան չէ։ Այն ապահովության, հյուրասիրության, «ամեն ինչ կարգին է» զգացողության խորհրդանիշ է։ Երբ սեղանը լիքն է՝ ենթագիտակցորեն թվում է, թե երկիրն էլ է լիքը, ապահով։
Սա հին կոդ է․ դեռ խորհրդային տարիներից մնացած «թող սեղանը լիքը լինի, մնացածը մի կերպ կկարգավորվի» մտածողություն։ Նա գիտի, որ վարչապետը պաշտոն չէ, այլ պատկեր։ Դա է պատճառը, որ Հայաստանը կառավարում է պատկերներով, ժեստերով ու թվացյալ գոյություն ունեցող ֆեյքերով։ Երբ ղեկավարը ցուցադրում է առօրյա հանգստություն, նա ուղերձ է տալիս․ «խուճապ չկա»։ Հենց այստեղից է սկսվում խաղաղություն բերելու իր գովազդը։ Ճգնաժամային հասարակությունները հաճախ ապրում են ժխտման փուլում․ «Եթե չենք խոսում դրա մասին, գուցե չկա», «Եթե ամեն ինչ սովորականի պես է, ուրեմն վտանգ չկա»։

Սա պաշտպանական մեխանիզմ է։ Խորհրդանշանները, պատկերներն աշխատում են կարճաժամկետ։ Փաշինյանն արդեն ութ տարի աշխատել է այդ մեխանիզմով և հոգնեցրել է հանրությանը։ Երկարաժամկետ վստահությունը կառուցվում է ոչ թե պատկերով, այլ բովանդակությամբ․
Խաղաղությունը՝ եթե կա, չի ապացուցվում սեղանով։
Անվտանգությունը չի չափվում առօրյա լուսանկարով։
Քաղաքական լրջությունը չի որոշվում ժեստերով։
Երկրի անվտանգությունը չափվում է ոչ թե սեղանի միջավայրը դիտելով, այլ փաստերով։
․․․Իսկ փաստերը դառն են, շատ դառը․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2954-ի․ հայեր ևս տուժել են

Երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2954-ի․ հայեր ևս տուժել են Sun, 05 Jul 2026…

14 րոպե ago

Լևոն Ազիզյանը տեղեկացնում է

Լևոն Ազիզյանը տեղեկացնում է Sun, 05 Jul 2026 16:45:59 +0400 Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից…

28 րոպե ago

Վարչապետին վերաբերող հանրաքվեն ձախողվել է

Վարչապետին վերաբերող հանրաքվեն ձախողվել է Sun, 05 Jul 2026 16:30:35 +0400 Սլովակիայում շաբաթ օրը կայացած…

44 րոպե ago

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը Sun, 05 Jul 2026 16:15:26 +0400 Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է…

59 րոպե ago

ՌԴ-ն հրադադար է առաջարկել Ուկրաինային․ այսօր վերջնաժամկետն է

ՌԴ-ն հրադադար է առաջարկել Ուկրաինային․ այսօր վերջնաժամկետն է Sun, 05 Jul 2026 16:00:26 +0400 Ռուսաստանը…

1 ժամ ago

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Sun, 05 Jul 2026…

1 ժամ ago