Իրանի դեսպանը՝ Հայաստանի անվտանգության մասին

Իրանի դեսպանը՝ Հայաստանի անվտանգության մասին

Mon, 02 Mar 2026 18:15:00 +0400


Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Հայաստանում՝ Խալիլ Շիրղոլամին, մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ իրականացվող ագրեսիվ գործողությունները լուրջ սպառնալիք են ինչպես տարածաշրջանային անվտանգության, այնպես էլ խաղաղության համար։

Դեսպանի խոսքով՝ նման քայլերը կարող են բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների համար, եթե շարունակական բնույթ կրեն։ Նա շեշտեց, որ այդ գործողությունները վտանգի տակ են դնում ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային կայունությունը։

Խալիլ Շիրղոլամին առանձնահատուկ ընդգծեց, որ Իրանի համար բարեկամ և հարևան Հայաստանի անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Թեհրանի համար անսակարկելի արժեք է և հանդիսանում է «կարմիր գիծ»։ Դեսպանը նաև հույս հայտնեց, որ Հայաստանը երբեք չի տուժի միջազգային իրավունքը խախտող գործողությունների հետևանքով։

Անդրադառնալով Իրանի դեմ իրականացվող քայլերին միջազգային արձագանքներին՝ դեսպանը նշեց, որ դրանք բավարար և համարժեք չեն եղել։ Նրա գնահատմամբ՝ մի շարք երկրներ, որոնք հաճախ խոսում են իրավունքի և օրենքի գերակայության մասին, տվյալ դեպքում լռություն են պահպանել՝ սահմանափակվելով դիտորդի դիրքով։ Ավելին, ըստ նրա, որոշ պետություններ նույնիսկ գաղտնի աջակցություն են ցուցաբերում այդ գործողություններին՝ նպաստելով իրավիճակի սրմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու կալանավորվեց 29-ամյա տղամարդը

Ինչու կալանավորվեց 29-ամյա տղամարդը Tue, 03 Mar 2026 00:55:27 +0400 Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի…

1 ժամ ago

Այդ երեխաներին սպանեցին, որովհետև ինչ-որ մեկը ցանկացավ վերահսկողություն հաստատել Իրանի նավթի և գազի վրա

Այդ երեխաներին սպանեցին, որովհետև ինչ-որ մեկը ցանկացավ վերահսկողություն հաստատել Իրանի նավթի և գազի վրա Tue,…

1 ժամ ago

Պատկերացրեք, որ դուք լռեցնում եք ձեր նպատակները․ Մարիամ Փաշինյանը «սեր է խոստովանել» Լոգանին (լուսանկար)

Պատկերացրեք, որ դուք լռեցնում եք ձեր նպատակները․ Մարիամ Փաշինյանը «սեր է խոստովանել» Լոգանին (լուսանկար) Tue,…

2 ժամ ago

Փոքր խանութը չպետք է պարտվի անհավասար մրցակցությանը

Փոքր խանութը չպետք է պարտվի անհավասար մրցակցությանը Mon, 02 Mar 2026 23:49:47 +0400 Latest news…

2 ժամ ago

Մարտ ամսին 9 օր ոչ աշխատանքային է

Մարտ ամսին 9 օր ոչ աշխատանքային է Mon, 02 Mar 2026 23:45:00 +0400 Մարտ ամսին…

2 ժամ ago

30 կգ թմրամիջոցներ է առգրավվել․ մանրամասներ

30 կգ թմրամիջոցներ է առգրավվել․ մանրամասներ Mon, 02 Mar 2026 23:30:00 +0400 Մարտի 2-ին ՆԳՆ…

2 ժամ ago