Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե իջեւանցին 5 մանեթ ասելով քանի դրամ նկատի ունի
Mon, 02 Mar 2026 22:45:00 +0400
Մարտի 1-ին Իջևանի կենտրոնում շրջելով Նիկոլ Փաշինյանը երկու ծեր իջևանցիներին բացատրեց, որ եթե նրանք իրենց կենսաթոշակների գումարներով` քարտերի միջոցով, անկախիկ առևտուր անեն, կենսաթոշակների հավելում կանեն։ Ծեր կինն ասաց, որ չեն կարող անկանխիկ առևտուր անել, քանզի պարտքեր ունեն։ Կողքին գտնվող ծերուկն ասաց, որ իր տղան «5 մանեթ» թոշակ է ստանում, ինչն ուրախացրեց Նիկոլ Փաշինյանին, նա ասաց․ «Ո՞ւմ էի պատմում, մեր գործընկերներին պատմում եմ, ասում եմ՝ Իջևանում շուկայում մտնում ես, ասում ես՝ ի՞նչ արժե՝ մի մանեթ, երկու մանեթ, իրեք մանեթ, հիմա ասում է՝ 5 մանեթ է ստանում թոշակը, որ 50 հազար դրամ է»։ Ծեր մարդը Փաշինյանին ուղղեց` ասելով, որ 5 մանեթը 50 հազար դրամը չէ, այլ՝ 5 հազար դրամը։