«Հրապարակ»․ Նովոյի որդիները վերադարձել են եւ 1 միլիարդ 600 միլիոն դրամ են մուծվել

«Հրապարակ»․ Նովոյի որդիները վերադարձել են եւ 1 միլիարդ 600 միլիոն դրամ են մուծվել

Tue, 03 Mar 2026 10:15:14 +0400


Ավելի քան 10 ամիս է, ինչ 36 ԱԳԼՃԿ` գազալցակայան փակվել է, հիմնականում` Արարատի եւ Արմավիրի մարզերում։ Սեփականատերերն ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանն ու Յուվեցի Կարոյի որդին՝ Վիլիկ Կարապետյանն են։ Հիշեցնենք, որ անցած տարվա ամռանը Քննչական կոմիտեից գազալցակայանների փակման վերաբերյալ հայտարարել էին․ «Քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրօր․ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) եւ 5 անձի նկատմամբ՝ 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն օժանդակելը)»:

Խոսքը գազի, այսպես կոչված, «լեւի» օգտագործման մասին էր: Այս ամիսների ընթացքում շատ բան է փոխվել․ Վիլեն Կարապետյանը վերադարձել է Հայաստան, 500 միլիոն դրամ է «մուծվել» իրավապահներին եւ մնացել ազատության մեջ։ ՔԿ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ խոչընդոտ չի տեսնում, որ դրանից հետո ԱԳԼՃԿ-ներն աշխատեն: Այսինքն, դրանց փակ լինելու պատճառը «Գազպրոմ»-ն է։ «Գազպրոմ»-ից ավելի վաղ մեզ ասել էին, թե գազալցակայանները շահագործելու թույլտվություն չեն տալիս, քանի որ գազի հաշվիչները պետք է փոխվեն, իսկ փոխելու նպատակն այն է, որ հետագայում բացառվի գազագողությունը։ Տեղեկություն կա, որ Վ․ Կարապետյանն այժմ ակտիվ պրոցեսների մեջ է, դիմում է պատկան մարմիններին՝ ԱԳԼՃԿ-ները բացելու համար։ Դրանց փակ լինելը ոչ միայն վարորդների համար է դժվարություններ ստեղծում` մեքենաների լիցքավորման առումով, այլեւ մեծ թվով մարդիկ գործազուրկ են դարձել` զրկվել աշխատատեղից:

Եվ ահա, մեզ լուրեր են հասել, որ արտերկրում գտնվող Նահապետ Գեւորգյանի որդիները եւս վերադարձել են հայրենիք, նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, հետախուզումը դադարեցվել է։ Գեւորգյանները երկիրը լքել էին քրեական վարույթի հարուցումից առաջ, իսկ հայր Գեւորգյանի նկատմամբ դեռ հետախուզումը շարունակվում է։

Քննչական կոմիտե գրավոր հարցում էինք ուղարկել, թե շարունակվո՞ւմ է քրեական վարույթով նախաքննությունը, Ն․ Գեւորգյանը, նրա որդիները վերադարձե՞լ են Հայաստանի Հանրապետություն, եւ եթե այո, ապա ի՞նչ խափանման միջոց է ընտրված, առանձին-առանձին որքա՞ն գումար են վճարել Կարապետյանն ու Գեւորգյանը, եւ ինչո՞ւ չեն բացվում ԱԳԼՃԿ-ները: Մեր հարցերին ի պատասխան, մի կիսատ-պռատ տեքստ են ուղարկել, որը չի համապատասխանում հարցին՝ մեղադրյալների նկատմամբ հետախուզումը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ։ «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների փաստացի սեփականատեր Նահապետ Գեւորգյանի եւ մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնված եւ Վիլիկ Կարապետյանի ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթները։ Նախաքննության ընթացքում ընկերությունների կողմից պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր՝ 1 միլիարդ 600 միլիոն ՀՀ դրամ: Հարցմամբ հայցվող մյուս տեղեկությունները, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, ենթակա չեն հրապարակման»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը 5 տարի հետոյի մասին ա մտածում, ուզում ա հելնեն փողոց, որ ակտիվներին վերցնի. Աղազարյան

Փաշինյանը 5 տարի հետոյի մասին ա մտածում, ուզում ա հելնեն փողոց, որ ակտիվներին վերցնի. Աղազարյան…

11 րոպե ago

«Նոան»՝ ՀՖՖ փոխնախագահի հրաժարականի մասին

«Նոան»՝ ՀՖՖ փոխնախագահի հրաժարականի մասին Fri, 19 Jun 2026 14:00:50 +0400 «Նոա» ֆուտբոլային ակումբը ողջունում…

18 րոպե ago

Քոչարյանն ու Կարապետյանը կհանդիպե՞ն

Քոչարյանն ու Կարապետյանը կհանդիպե՞ն Fri, 19 Jun 2026 13:53:10 +0400 Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում «Հայաստան»…

25 րոպե ago

Դատարանում հրապարակվեցին Գոհար Ղումաշյանի գործով ձայնագրությունները

Դատարանում հրապարակվեցին Գոհար Ղումաշյանի գործով ձայնագրությունները Fri, 19 Jun 2026 13:47:43 +0400 Latest news from…

31 րոպե ago

Ինչու չկան ընդդիմադիրները նիստերին

Ինչու չկան ընդդիմադիրները նիստերին Fri, 19 Jun 2026 13:45:47 +0400 Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ընդդիմադիր…

33 րոպե ago

Ռուբեն Հակոբյանին նոր մեղադրանք են առաջադրել

Ռուբեն Հակոբյանին նոր մեղադրանք են առաջադրել Fri, 19 Jun 2026 13:37:45 +0400 Քիչ առաջ ձերբակալվել…

41 րոպե ago