«Հրապարակ»․ Անցնցում քաղաքական փոփոխություններն այժմ շատ ավելի հավանական են, քան երբեւէ

«Հրապարակ»․ Անցնցում քաղաքական փոփոխություններն այժմ շատ ավելի հավանական են, քան երբեւէ

Tue, 03 Mar 2026 11:15:51 +0400


Մարզային այցեր, ավտոբուսում կարկանդակ եւ եգիպտացորեն ուտել, սեփական ընտանեկան բաժանության դրամայի բեմադրություն, թոշակների բարձրացում եւ անդադար հնչող նոր խոստումներ։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությամբ մտել է թեժ փուլ: Նա թերեւս կարծում է, թե հայ հանրության կյանքում 2018-ից կամ 21-ից հետո ոչինչ չի փոխվել, եւ մարդիկ նույն միամիտն են ու այս անգամ եւս կուրորեն հավատում են իրենց մանիպուլյացիաներին, սուտ խոստումներին։ Մինչդեռ իրավիճակը փոխվել է։ Փաշինյանն իր շուրջը չի կարողանում անգամ հարյուր մարդ հավաքել` առանց ադմինիստրատիվ ռեսուրսի, եւ մի անհատ անձ` խանութի սեփականատեր, նրան չի թողնում, որ մտնի իր խանութ: Իսկ ՔՊ-ականները համառորեն խոսում են իրենց վարչապետի լեգիտիմությունից եւ իրենց վերընտրվելու կանխորոշվածությունից։

Թեպետ դեռեւս վաղ է խոսել պաշտոնական նախընտրական քարոզարշավի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում են երկրի քաղաքական օրակարգը լցնել, բացահայտորեն դիմում են ընտրակաշառքի տարբեր ձեւերի՝ թոշակների բարձրացում, պարգեւավճարներ եւ այլն, իսկ ընդդիմությունն այս ամենին հակազդող ոչինչ չի ձեռնարկում։

Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում խոսելով ներքաղաքական պրոցեսների մասին՝ նկատում է․ «Խնդիրը հետեւյալում է՝ պետք է հասկանալ այս քայլերի ռազմավարությունը։ Ինչո՞ւ են հիմա անում։ Որովհետեւ այս ընտրությունները Փաշինյանի համար ճակատագրական են, այդ պատճառով էլ քարոզարշավը սկսել են ժամանակից շուտ, չնախատեսված թոշակների բարձրացում են արել, սերիալ են բեմադրում՝ Նիկոլ-Աննա սիրային պատմության եւ բաժանության մասին։ Այս ամենը վկայում է մի բանի մասին․ նրանք հստակ տեղեկություններ ունեն, թե որքան ցածր է գետնի վրա իրենց վարկանիշը։ Այն աստիճան ցածր է նրանց վարկանիշը, որ անգամ վարչական ռեսուրսների կիրառումը չի ապահովում 50+1, այդ պատճառով նրանք մինչեւ ընտրությունները քաղտեխնոլոգիական որոշակի հմտությունների կիրառմանն են դիմելու։ Փորձում են լրահոսը լցնել իրենցով, փորձում են մեզ հետ խոսել ոչ թե իրենց տապալումների մասին, այլ՝ այն հարցերի մասին, որոնք առկա են երկրում, Արցախից մինչեւ սոցիալ-տնտեսական հարցերի լուծման տապալում․ եկեք չմոռանանք, որ այս մարդը 2018 թվականին իշխանության է եկել մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու խոստումներով, այլ հարց է, որ նա լուծեց Ադրբեջանի պետական կարեւորագույն խնդիրը՝ հանձնելով Արցախն Ալիեւին, սակայն եկել էր այլ խնդիրներ լուծելու համար։ Այժմ ինչ-որ էժանագին սերիալ են բեմադրում, որպեսզի հանրությունը չխոսի իրականության մասին, այն խնդիրների մասին, որոնք օրակարգային են։ Այս ամենն արվում է, որպեսզի ապուշության տեղատարափի մեջ չխոսենք Սամվել Կարապետյանի այն առաջարկի մասին, որով նա 300 հազար նոր աշխատատեղ է խոստանում, 20 հազար բնակարան եւ այլն։ «Հայաստան» դաշինքի առաջնորդն իր գնահատականն է տալիս տարածաշրջանի վերաբերյալ, նույն Թրիփի երթուղու վերաբերյալ, նա տվեց ճշգրիտ գնահատականներ, խոսեց ելքերի, լուծումների մասին, սակայն, քանի որ իշխանությանը ձեռնտու չէ, որ հանրությունը խոսի այդ թեմաների մասին, այնպես են անում, որ մարդիկ խոսեն իրենց կուկուռուզի եւ պերաշկիների մասին։ Նրանք իրականությունը փորձում են քողարկել կեղծ իրականությամբ։ Սա է ողջ ճշմարտությունը։ Իսկ ընդդիմությունն այս հարցում մի բան կարող է անել՝ հակազդելու համար, մաքսիմում կարող է ավելի ակտիվ լինել։ Եթե Նիկոլն իր բաժանության թեմայով մելոդրամա է նկարում, ապա ընդդիմությունն էլ կարող է սոցիալական թեմայով ինչ-որ սերիալ նկարել։ Պետք է կարողանալ հակազդել, սակայն ընդդիմությունը, ամեն դեպքում, չի կարող որեւէ կերպ իշխանությանն ինչ-որ բան արգելել»։

Քաղաքագետը նաեւ անդրադարձավ թոշակների բարձրացմանն ու Իջեւանում կիրակի օրը տեղի ունեցած հայտնի միջադեպին, երբ մի տեղացի տղամարդ մոտեցել էր Փաշինյանին եւ բարեխոսում էր իր դստերը մանկապարտեզի տնօրեն նշանակելու համար․ «Փորձում են քաղտեխնոլոգիական մեթոդներով լրացնել իրենց լեգիտիմության պակասը, սակայն անգամ փողոցային հարցումները՝ մայրաքաղաքից մինչեւ գյուղեր, վկայում են այն մասին, որ թոշակների բարձրացումը հանրության մոտ ընկալվում է որպես նախընտրական կաշառք։ Ինչ վերաբերում է հայտնի դեպքին, որը տեղի է ունեցել Իջեւանում, ապա կան կասկածներ, որ այն բեմադրություն էր, գուցե այդ մարդը եւս հատուկ ուղարկված էր։ Հիշո՞ւմ եք, երբ Վալերի Օսիպյանին Փաշինյանը նշանակում էր ոստիկանապետ, հասարակությունը, կոպիտ ասած, այդ «կուտը կերավ», որ նախկին ռեժիմի ներկայացուցիչը պաշտոն ստացավ։ Դրանով եւս Փաշինյանը փորձում էր հանրությանն ինչ-որ բան հասկացնել, սակայն այժմ ամեն ինչ ջրի երես է դուրս եկել, մարդիկ էլ չեն վստահում իշխանություններին։ Ասեմ ավելին՝ այս ընտրություններում ընդդիմությունն ունի իշխանափոխության ավելի մեծ հնարավորություն, քան երբեւէ։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի գահավիժումը ընդդիմությանն աշխատելու այնքան մեծ տեղ է տալիս, որ անցնցում քաղաքական փոփոխություններն այժմ շատ ավելի հավանական են, քան երբեւէ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը կարևոր որոշում ունի

Թրամփը կարևոր որոշում ունի Wed, 06 May 2026 12:00:29 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել…

17 րոպե ago

Ազատ վիզային ռեժիմին անցնելուց հետո էնտեղի հայերին հետ են ուղարկելու

Ազատ վիզային ռեժիմին անցնելուց հետո էնտեղի հայերին հետ են ուղարկելու Wed, 06 May 2026 12:00:27…

17 րոպե ago

Թրամփը կասեցրել է «Ազատություն» ծրագիր կոչվող գործողությունը

Թրամփը կասեցրել է «Ազատություն» ծրագիր կոչվող գործողությունը Wed, 06 May 2026 11:58:23 +0400 «ԱՄՆ-ի նախագահ…

19 րոպե ago

ՔՊ-ի կեղծիքները` փաստերով

ՔՊ-ի կեղծիքները` փաստերով Wed, 06 May 2026 11:47:45 +0400 Latest news from Secure News Portal…

30 րոպե ago

«Հրապարակ». 2024-ին տրված հարցին` ձեր օրակարգում հուշարձանի տեղափոխման հարց կա՞, գրավոր պատասխանել են` չկա

«Հրապարակ». 2024-ին տրված հարցին` ձեր օրակարգում հուշարձանի տեղափոխման հարց կա՞, գրավոր պատասխանել են` չկա Wed,…

32 րոպե ago

Պատերազմի մասին, փաստորեն, որևէ տվյալ չի եղել

Պատերազմի մասին, փաստորեն, որևէ տվյալ չի եղել Wed, 06 May 2026 11:44:56 +0400 Ազգային ժողովում…

33 րոպե ago