Երբ առաջնորդը չի թաքնվում, ժողովուրդը միավորվում է․․․

Երբ առաջնորդը չի թաքնվում, ժողովուրդը միավորվում է․․․

Tue, 03 Mar 2026 14:15:02 +0400


Հաճախ ենք խոսում «պետություն» բառի մասին, բայց իրականում քիչ ենք մտածում, թե ինչ է այն նշանակում։ Պետությունը միայն սահմաններ, դրոշ ու հիմն չէ։ Պետությունը պատասխանատվություն է՝ հատկապես այն մարդկանց համար, ովքեր կանգնած են իշխանության գլխին։ Երբ վտանգ է սպառնում երկրին, առաջինն այդ մարդիկ պետք է ապացուցեն իրենց հավատարմությունը ոչ թե խոսքերով, այլ գործով։

Այսօր շատերը օրինակ են բերում Իրանը՝ նշելով, որ այնտեղ իշխանությունը ճգնաժամային իրավիճակներում ցույց է տալիս կոշտ և վճռական պահվածք։ Բարձրաստիճան պաշտոնյաները չեն հեռանում պատասխանատվությունից, չեն թաքնվում, այլ մնում են իրենց տեղում՝ նույնիսկ կյանքի վտանգի պայմաններում։ Այս համատեքստում վառ օրինակ է Ալի Խամենեին, ով չընտրեց ապահով հեռավորությունը․ նա չթաքնվեց, մնաց իր դիրքում և գիտակցաբար ընդունեց վտանգը՝ ցույց տալով, որ առաջնորդի պատասխանատվությունը բառ չէ, այլ զոհողությունը, մինչև վերջ գնալը։ Սա՛ է պետության գաղափարի ամենաբարձր դրսևորումը՝ երբ իշխանավորի կյանքը դառնում է նույնքան վտանգված, որքան շարքային քաղաքացու կամ զինվորի կյանքը։

Այս համատեքստում բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք մեր երկրում իշխանությունը նույն չափանիշով է մոտենում պետությանը։ Եթե պետությունը բարձր արժեք է, իշխանությունը պատրա՞ստ է անձնական զոհողության։ Վերջին պատերազմի օրերին շատերը տվեցին այս հարցը՝ քանի՞ պետական բարձրաստիճան պաշտոնյա էր առաջնագծում, քանի՞սն էին կիսում նույն վտանգը, ինչ զինվորը։
Խոսքը պարտադիր ֆիզիկական մասնակցության մասին չէ միայն։ Խոսքը օրինակ ծառայելու մասին է։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ երբ առաջնորդը կանգնում է ժողովրդի կողքին, կիսում է նույն ռիսկը և չի հեռանում ամենածանր պահին, հասարակությունը միավորվում է։ Իսկ երբ առաջնորդի վարքագիծը մարդկանց մեջ կասկած է առաջացնում, այդ կասկածը տարածվում է ամբողջ համակարգի վրա։

Դրա վառ և ցավոտ փորձը եղավ 44-օրյա պատերազմը։ Այդ օրերին հասարակության մի մասի մոտ ձևավորվեց ընկալում, որ պատասխանատվությունը ամբողջությամբ դրվում է զինվորի վրա, մինչդեռ քաղաքական ղեկավարությունը չի ցուցաբերում անձնական պատասխանատվություն։ Երբ առաջանում է նման զգացողություն, վստահությունը խարխլվում է, իսկ առանց վստահության պետությունը թուլանում է ներսից։ Մեր պարտության պատճառը հենց դա էր։

Հետևաբար հարցը մնում է բաց՝ պետություն կոչվելու համար բավարար է արդյո՞ք իշխանություն ունենալը։ Թե՞ անհրաժեշտ է նաև պատրաստակամություն՝ սեփական անվտանգությունը երկրորդ պլան մղելու՝ հանուն երկրի։ Քանի դեռ այս հարցին հստակ պատասխան չկա, հասարակության ներսում կշարունակի քննարկվել պետության ու իշխանության իրական հարաբերությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ալիեւը Երեւան գալու է այնպես, ինչպես Ալեքսանդր 2-րդը մտավ Փարիզ` ձիու վրա, հաղթածի կարգավիճակով

«Հրապարակ»․ Ալիեւը Երեւան գալու է այնպես, ինչպես Ալեքսանդր 2-րդը մտավ Փարիզ` ձիու վրա, հաղթածի կարգավիճակով…

26 րոպե ago

Փիառ եւ գովազդ

Փիառ եւ գովազդ Wed, 06 May 2026 09:00:48 +0400 Ինչքան ստեր ասվեցին այս օրերին Հայաստանում,…

41 րոպե ago

«Հրապարակ». Այո, 8 տարի առաջ Հայաստանը սուբյեկտայնություն չուներ

«Հրապարակ». Այո, 8 տարի առաջ Հայաստանը սուբյեկտայնություն չուներ Wed, 06 May 2026 08:45:12 +0400 Հարցազրույց…

56 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա

«Հրապարակ»․ ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա Wed, 06 May 2026 08:15:00 +0400 Թեպետ ՔՊ-ում վերեւից…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն

«Հրապարակ»․ Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն Wed, 06 May 2026 08:10:00 +0400 ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում…

2 ժամ ago

«Հրապարակ»․ ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա

«Հրապարակ»․ ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա Wed, 06 May 2026 08:05:38…

2 ժամ ago